ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հոդված 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կարող է զինծառայողների զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2 ամիս, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ մինչև 1 ամիս»:
2. Հոդված 64-ի առաջին մասից հանել «Գերագույն խորհրդի» բառերը:
3. Հոդված 65-ի մեջ «Գերագույն խորհրդի նախագահության» բառակապակցությունը փոխարինել «նախագահի» բառով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
4 մարտի 1997թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-32 |
|