ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
ապրիլի 13-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-72-Ն օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով կամ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի (այսուհետ` պետական կենսաթոշակ) նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար (այսուհետ` հավելավճար) նրա` վերջին մեկ տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի՝
1) 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած լինելու դեպքում.
2) 65 տոկոսի և պետական կենաթոշակի տարբերության չափով՝ դատավորի պաշտոնում 10 տարուց պակաս, բայց առնվազն 5 տարի աշխատած լինելու դեպքում:
Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:
Հավելավճարի չափը վերահաշվարկվում է`
1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում.
2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:
Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը վերահաշվարկվում և վճարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված՝ նախկին ժողովրդական դատավորի և առաջին ատյանի դատարանի դատավորի հավելավճարները վերահաշվարկելիս որպես միջին աշխատավարձ հիմք է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի համար գործող պաշտոնային դրույքաչափը, իսկ նախկին Գերագույն դատարանի դատավորի հավելավճարը վերահաշվարկելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորի համար գործող պաշտոնային դրույքաչափը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
25 ապրիլի 2011թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն |
|