ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգն ու արձանագրության ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի N 538-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում և որոշմամբ սահմանված կարգի վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ» բառերով.
2) որոշման 1-ին կետում, որոշմամբ սահմանված կարգի 1-ին, 4-րդ ու 5-րդ կետերում և արձանագրության ձևում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
3) որոշմամբ սահմանված կարգի`
ա. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Արցախի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, առանց պետական գրանցման (հաշվառման) ձեռնարկատիրական գործունեության իրականացման և (կամ) առանց անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի և (կամ) առանց գրանցման հայտի ներկայացման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (սույն կարգի իմաստով` ստուգում) շրջանակներում: Սույն կարգի իմաստով՝
1) աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և (կամ) գրավոր պայմանագիր.
2) նոր աշխատողի համար գրանցման հայտը համարվում է չներկայացված, եթե այն չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ ստուգումը փաստացի սկսելու օրը աշխատանքի ընդունման և աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ իրականացվող ստուգման շրջանակներում գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի, գործատուի և (կամ) վարձու աշխատողի հայտարարության) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման և (կամ) գրավոր պայմանագրի կնքման:»,
բ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող այն անձանց ցանկը, որոնց մասով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա նոր աշխատողի համար օրենքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չի ներկայացվել (բացառությամբ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն).»,
գ. 4-րդ կետի 5-րդ ենթակետում «չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և (կամ) գրավոր պայմանագիր և (կամ) որոնց մասով ստուգումը սկսելու օրվան նախորդող օրվա դրությամբ չի ներկայացվել գրանցման հայտ» բառերը փոխարինել «չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և (կամ) գրավոր պայմանագիր» բառերով, «բ» պարբերության միջակետը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններ.
«գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր),
դ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց.»,
դ. 4-րդ կետի 8-րդ ենթակետում «7-րդ ենթակետով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով» բառերը,
ե. 5-րդ կետում «անձնագրային» բառից հետո լրացնել «(, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի)» բառերը.
4) որոշմամբ սահմանված արձանագրության ձևում «(անօրինական աշխատանքի)» բառերը հանել, ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան անցկացված» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անցկացված» բառերով, «ներկայացված չէ գրանցման հայտը» բառերը` «նոր աշխատողի համար օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել գրանցման հայտ» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Արձանագրությանը կարող են կցվել տվյալ ստուգմանը վերաբերող այլ փաստաթղթեր (բացատրություն, տեղեկանք և այլն):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |