ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ (ԿԱՄ) ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 538-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.04.19 N 213-Ն)
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.04.19 N 213-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին» N 538-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2017 թվականի ապրիլի 26-ի N 275-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ (ԿԱՄ) ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 01.04.19 N 213-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 01.04.19 N 213-Ն)
2. Աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Արցախի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, առանց պետական գրանցման (հաշվառման) ձեռնարկատիրական գործունեության իրականացման և (կամ) առանց անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի և (կամ) առանց գրանցման հայտի ներկայացման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (սույն կարգի իմաստով` ստուգում) շրջանակներում: Սույն կարգի իմաստով՝
1) աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և (կամ) գրավոր պայմանագիր.
2) նոր աշխատողի համար գրանցման հայտը համարվում է չներկայացված, եթե այն չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ ստուգումը փաստացի սկսելու օրը աշխատանքի ընդունման և աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն:
(2-րդ կետը խմբ. 01.04.19 N 213-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ իրականացվող ստուգման շրջանակներում գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի, գործատուի և (կամ) վարձու աշխատողի հայտարարության) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման և (կամ) գրավոր պայմանագրի կնքման:
(3-րդ կետը խմբ. 01.04.19 N 213-Ն)
4. Աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետևյալ քայլերը`
1) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող) անձանց ցանկը` նշելով տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.
2) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով` աշխատանքային հարաբերությունների մեջ նախկինում գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը և (կամ) գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը, գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց կամ այլ գործատուի մոտ որպես վարձու աշխատող գրանցված (ձևակերպված) ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերը, ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների, գործատուի մոտ վերապատրաստվող անձանց հետ կնքված պայմանագրերը, գրավոր համաձայնությունները.
3) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող այն անձանց ցանկը, որոնց մասով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա նոր աշխատողի համար օրենքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չի ներկայացվել (բացառությամբ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն).
4) ուսումնասիրում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի և (կամ) գրավոր պայմանագրերի համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին.
5) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և (կամ) գրավոր պայմանագիր, բացառությամբ`
ա. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է նշված փաստը հիմնավորող ապացույց (գործատուի և ուսումնական հաստատության միջև գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված` պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ),
բ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն),
գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր),
դ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց.
6) փաստաթղթերի ուսումնասիրությամբ, գործատուից գրավոր բացատրություններ վերցնելով` պարզում են սույն կետի 5-րդ ենթակետով կազմված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.
7) սույն կետի 5-րդ ենթակետով նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին և, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված այն դեպքերի, երբ ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած անձն այլևս տվյալ գործատուի մոտ չի աշխատում), որտեղ նշվում են`
ա. հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
բ. հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը,
գ. տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.
8) սույն կետի 7-րդ ենթակետով, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով ներկայացված հայտարարությունը ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող` աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի վերաբերյալ կազմվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի N 275-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված արձանագրության (այսուհետ` արձանագրություն) անբաժանելի մասն է:
(4-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 01.04.19 N 213-Ն)
5. Արձանագրության մեջ պարտադիր նշվում են սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային (դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի) տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերում արձանագրության մեջ նշվում են նաև այն հանգամանքները, որոնցով հիմնավորվում է գործատուի կողմից ստուգվող ժամանակաշրջանում նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 01.04.19 N 213-Ն)
6. Արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2017 թվականի ապրիլի 26-ի N 275-Ն որոշման |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
____________________________________________
(կազմման վայրը) |
___ __________20 թ. |
Համաձայն________________________________ __ ______20 թ. N_____հանձնարարագրի`
(ստուգում իրականացնող պետական կառավարման մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը)
աշխատողների աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի արձանագրման նպատակով
|
____________________________________________ |
|
|
|
|
|
|
|
|
|
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը) |
(հարկ վճարողի հաշվառման համարը) |
|
մոտ_____________________________հասցեում գործող
(փաստացի ստուգում անցկացնելու վայրը) |
___________________________-ում (արտադրամասը, առևտրի օբյեկտը, առևտրի իրականացման վայրը և այլն) |
Արցախի Հանրապետության օրենսդրությանը
համապատասխան անցկացված _____________________________
(ստուգման տեսակը)
ընթացքում պարզվեց, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատող ստորև նշված ______________________ (թվերով և տառերով) վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը գործատուի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը և (կամ) գրավոր պայմանագիրը բացակայում է և (կամ) նոր աշխատողի համար օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել գրանցման հայտ):
Արձանագրությանը կարող են կցվել տվյալ ստուգմանը վերաբերող այլ փաստաթղթեր (բացատրություն, տեղեկանք և այլն):
|
Հ/Հ |
Աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը |
Աշխատանքային պարտականությունների
բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը) |
Հանրային ծառայության համարանիշը |
Անձը հաստատող փաստաթղթի |
Ծանոթա-գրություն |
|
սերիան |
համարը |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
_____________________________________________________________________________________
(ստուգվող ժամանակաշրջանում` նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու հանգամանքների նկարագրությունը)
|
Ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք` |
Ստուգմանը մասնակցած տնտեսավարող սուբյեկտի` |
|
________________________________________ |
______________________________________ |
|
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
________________________________________ |
______________________________________ |
|
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
Արձանագրությունը ստուգման N __________ |
ակտի անբաժանելի մասն է: |
(Ձև-ը փոփ., լրաց. 01.04.19 N 213-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |