ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 87-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 24-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 87-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ, 13-րդ, 16-րդ և 28-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության քաղաքաշինության» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների» բառերով.
3) 21-րդ և 22-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
4) «VI. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VI. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
14. Նյութերի արժեքը հաշվարկվում է`
Ան=(Ն1xԳն1 +Ն2xԳն2 +….....+ ՆnxԳնn) x 1.01 x 1.01 x Գտրանսպ (6)
որտեղ`
Ան` նյութերի արժեք
Ն1, Ն2, Նn` նյութերի ծախսը` ըստ նախահաշվային նորմերի
Գն1, Գն2, Գնn` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները` գործող գներով: Գործող գների համար հիմք է հանդիսանում ինֆորմացիոն տեղեկագիրը: Ինֆորմացիոն տեղեկագրում չներառված նյութերի գները համաձայնեցվում են պատվիրատուի հետ:
1,01 (1%) - այլ նյութեր հաշվի առնող գործակից (այն նյութերն են, որոնք ընդգրկված չեն նախահաշվի նյութերի ցանկում և չեն համարվում հիմնական շինարարական նյութեր, բայց օգտագործվում են շինարարության պրոցեսում), բացառությամբ ճանապարհաշինության օբյեկտների, ինժեներական գծային կառույցների
1,01 (1%) -փաթեթավորման-պահեստավորման գործակից
Գտրանսպ – տրանսպորտային ծախսի գործակից։
15. Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, իսկ Քաշաթաղի շրջանում` Բերձոր քաղաքներից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերի համար Գտրանսպ գործակիցը կազմում է 1.02 (2%):
Արցախի Հանրապետության այն բնակավայրերի համար, որոնց հեռավորությունը Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, իսկ Քաշաթաղի շրջանում` Բերձոր քաղաքներից սկսած գերազանցում է 20 կմ, Գտրանսպ գործակիցը հաշվարկվում է`
Գտրանսպ =1+S x 0.1%
որտեղ`
S - հեռավորությունը Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, իսկ Քաշաթաղի շրջանում` Բերձոր քաղաքներից մինչև տվյալ բնակավայրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |