Համարը 
N 87-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.03.09/04(271)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2015թ.

N 87-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով նախատեսված կապիտալ վերանորոգման և շինարարության աշխատանքների համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթակա չեն վերանայման ու լրամշակման և գործում են մինչև դրանցով նախատեսված աշխատանքների ավարտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի փետրվարի 24-ի N 87-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, ինչպես նաև, անկախ ֆինանսական աղբյուրից` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (այսուհետ` Շինարարության) աշխատանքների արժեքների որոշումը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացքում անհրաժեշտ ծախսերի (բացառությամբ մասնագիտական ուսումնասիրության և անհրաժեշտ փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռքբերման ծախսերի) հաշվարկման նորմերը:

2. Ոչ պետական միջոցներով իրականացվող շինարարության աշխատանքների արժեքների որոշման համար կարգը կրում է երաշխավորական և (կամ) խորհրդատվական բնույթ:

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

3. Սույն կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով.

1) ամսական միջինացված (կամ միջին) աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային (միջինացված) ցուցանիշ.

2) ինֆորմացիոն տեղեկագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից պարբերաբար (6 ամսվա կտրվածքով) հրատարակվող տեղեկատու-ձեռնարկ` համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:

5. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`

 

        Ա= Ծ+Շ+Հ 

 (1)

 

որտեղ`

Ա` արժեք

Ծ` ծախսեր

Շ` շահույթ

Հ` հարկեր

 

6. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.

 

Ծ=Ծու+ Ծվ+ Ծայլ

(2) 

                                                                                                                

որտեղ`

Ծ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսեր

Ծու` ուղղակի ծախսեր

Ծվ` վերադիր ծախսեր

Ծայլ` այլ ծախսեր

 

1) ուղղակի ծախսերին (Ծու) են վերաբերվում այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ, այն է.

 

Ծուշ+ Ան+ Ամեք

(3)

 

որտեղ`

Աշ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների (համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների) աշխատավարձ

Ան` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռք բերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարներ

Ամեք` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսեր (արժեքը).

2) վերադիր ծախսերին (Ծվ) են վերաբերվում աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ).

3) այլ ծախսերը (Ծայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:

 

IV. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

7. Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել նոր օբյեկտների շինարարության համար ամբողջ նախահաշվային արժեքից` 2,5 տոկոսի չափով, իսկ վերանորոգվող, վերակառուցվող և վերականգնվող օբյեկտների համար` վեց տոկոսի չափով:

8. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար պատվիրատուի կողմից կապալառուին տրամադրվող միջոցները ենթակա են վճարման վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի (կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց եզրակացությունների առկայության) ներկայացման դեպքում:

9. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման (արդիականացման), նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծանախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռք բերման և մոնտաժման աշխատանքների արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:

10. Սույն կարգով սահմանված դեպքերում` կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում` պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և (կամ) վերադարձման պետական բյուջե:

 

V. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ

 

11. Աշխատավարձը հաշվարկվում է`

 

Աշ = Տ x Դ

(4)*

որտեղ`

Աշ` աշխատավարձի չափ

Տ` աշխատատարությունը մարդ/ժամ (որոշվում է ըստ աշխատանքի ծավալի չափի և միավոր աշխատաժամի համար սահմանված նորմի)

Դ` մեկ ժամվա դրույք (որոշվում է միջինացված (կամ միջին Ամիջ) ամսական աշխատավարձի և ամսական աշխատաժամի նորմի (173,1) հարաբերակցությամբ)

Դ =Ամիջ /173,1

12. Աշխատավարձը հաշվարկվում է նաև գործակիցների կիրառման մեթոդով` 1984 թվականի գների նկատմամբ

 

Աշ =Աշգ x Այուր84

(5)* 

Աշգ=Ամիջ:Ամիջ84

 

որտեղ`

Աշգ` աշխատավարձի հաշվարկման գործակից

Այուր84` յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված աշխատավարձի չափը 1984 թվականի գներով

 

Ամիջ84=81,7x1,325

 

որտեղ`

81,7` 1984 թվականի նորմերով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափ

1,325` 1984 թվականի «Единые районные единичные расценки» (ЕРЕР)` ԵՐԵՐ գնացուցակներով ընդունված գործակից` նվազագույն ամսական աշխատավարձից միջին ամսական աշխատավարձի անցման:

*(4) և (5) բանաձևերը կիրառելի են ըստ ընտրության

Աշխատավարձի միջինացված ցուցանիշը Ամիջ (կամ տվյալ պահին հաշվարկման ենթակա Ամիջ) կայուն ցուցանիշ չէ և միտում ունի պարբերաբար փոփոխվելու` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հիման վրա:

13. Շինմոնտաժային աշխատանքների այն տեսակները, որոնց նախահաշիվների կազմման հիմքում կիրառվող 1984 թվականի գները էական տարբերվում են գործող շուկայական գներից, կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի նորմատիվ հրամանով հաստատվող` շինարարական աշխատանքների գործամիավորների վարձաչափերի ցանկը:

 

VI. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

14. Նյութերի արժեքը հաշվարկվում է`

 

Ան=(Ն1xԳն1+ՆշxԳն2+……+ՆոxԳնո)x1,01x1,01xԳտրանսպ

 (6)

 

որտեղ`

Ան` նյութերի արժեք

Ն1, Ն2,Նո` նյութերի ծախսը նախահաշվային գործող նորմերով

Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները` նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով

1,01- այլ նյութերի (այն նյութերն են, որոնք ընդգրկված չեն նախահաշվում և չեն համարվում հիմնական շինարարական նյութեր, բայց օգտագործվում են շինարարության պրոցեսում) քանակը հաշվի առնող գործակից, բացառությամբ ճանապարհաշինության օբյեկտների, ինժեներական գծային կառույցների

1,01- փաթեթավորման-պահեստավորման ծախսերը հաշվի առնող գործակից

Գտրանսպ-տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակից (Ստեփանակերտ և Բերձոր քաղաքների համար-1,02):

15. Բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի համար տրանսպորտային ծախսերի գործակիցը` Գտրանսպ, հաշվարկվում է նախագծային կազմակերպության կողմից նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելիս` կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, վերանորոգվող օբյեկտների համար նյութերի սկզբնական արժեքին ավելացնելով յուրաքանչյուր մեկ կիլոմետրի դիմաց (Ստեփանակերտ, իսկ Քաշաթաղի շրջանում` Բերձոր քաղաքից սկսած) նյութերի արժեքի 0,1 տոկոսի չափով:

 

VII. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

16. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`

 

Ամեք=(Ժ1xԱ1+Ժ2xԱ2…………ԺոԱո)

(7)

 

որտեղ`

Ամեք` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեք

Ժ1, Ժ2, Ժո` մեքենաների աշխատանքի ժամանակ

Ա1, Ա2ո` մեկ մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրով):

17. Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984 թվականի գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

(0,.208 x Գահ + 0,144 xԳՊԲ + 0,286 x Աշգ + 0,321 x ԳԷՆ)

Kմեք.շահ =

_______________________________________________________________

0,959

 

 

 

                                                                                                                                                     (8)

 

 

 

որտեղ `

Գահ=1470,48` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից

ԳՊԲ=2043,383` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից

Գէն` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակից

 

 Գէն=0,8Գդիզ..վառ+0, 2Գէլ.էներգ.

(9)

 

որի 80 տոկոսը կազմում է դիզվառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է`

 

Ավ x 1,18

Գդիզ. վառ =

______________________

0,08

(10)

 

Ավ` մեկ լիտր վառելիքի արժեքը գործող գներով

0,08` մեկ կիլոգրամ վառելիքի արժեքը 1984 թվականի գների մակարդակով

1,18` մեկ լիտրից մեկ կիլոգրամ անցման գործակից:

20 տոկոսը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է`

 

Աէներգ

Գէլ.էներգ =

_________________

0,0325

 

(11)

 

Աէներգ` մեկ կիլովատ /ժամ էլեկտրաէներգիայի արժեք ` գործող գներով

0,0325` մեկ կիլովատ /ժամ էլեկտրաէներգիայի արժեք ` 1984 թվականի գների մակարդակով

Աշգ` աշխատավարձի հաշվարկման գործակից:

Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

Հ/հ

Համապատասխան հատկացումներ

Շահագործման ծախսերից կազմող բաժնեմասերի

գումարի չափը

1

Ամորտիզացիա

0,208

2

Պահեստամասեր

0,144

3

Աշխատավարձ

0,286

4

Վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր

0,321

 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,959

 

VIII. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

18. Վերադիր ծախսերը (Ծվ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`

 

Ծվ=Ծուx8,5%

(12)

 

Ծու` ուղղակի ծախսեր

8,5 տոկոս` ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափ:

 

IX. ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

19. Շահույթը (Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`

Շ=(ԾուՎ)x10%

(13) 

Ծու` ուղղակի ծախսեր

Ծվ` վերադիր ծախսեր:

20. ԼՂՀ պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության համար շահույթը սահմանել ուղղակի և վերադիր ծախսերի առավելագույնը տասը տոկոսը:

 

X. ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

21. Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով

Ծայլժկ կլ  լր

(14)

 

որտեղ`

Ծայլ` այլ ծախսեր

Ծժկ` ժամանակավոր, կենցաղային նշանակության (շարժական կամ հավաքովի) շենքերի և շինությունների, պահեստների, ժամանակավոր ինժեներական ցանցերի (էլեկտրաէներգիա, ջուր, մոտեցնող ճանապարհներ և հարթություններ և ալն) իրական ծախսերն ընդունվում են մեկ տոկոսի չափով

Ծկլ` շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսերն ընդունվում են 0,7 տոկոսի չափով

Ծլր` շինարարության առանձնահատուկ պայմանները հաշվի առնող լրացուցիչ ծախսեր, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման մարմնի) կողմից վերջինիս համար նախատեսվող արտոնությունները հաշվի առնելու համար:

 

XI. ՀԱՐԿԵՐ

 

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XII. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

23. Գործող (շահագործվող) օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են «Единые районные единичные расценки–85» (ЕРЕР)` (ԵՐԵՐ-85) ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:

24. Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունն առանձնանում է`

1) գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և (կամ) փոխարինման.

2) նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի (կոնստրուկցիաների) պահեստավորման.

3) անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով (ՇԿՆ) նախատեսված վերամբարձ կռունկի (սլաքի պտույտի) սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:

 

XIII. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ (ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ) ԱՐԺԵՔՆԵՐ

 

25. Պետական բյուջեի միջոցներով իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ N 2 աղյուսակի.

 

Աղյուսակ N 2

Հ/հ

Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման

աշխատանքների արժեքը (մլն. դրամ)

Մասհանվող տոկոսաչափը (մատուցվող ծառայության

ծախսերը (%)

1

0,1-ից մինչև 0,5 ներառյալ

12

2

0,5-ից մինչև 1,0 ներառյալ

11

3

1,0-ից մինչև 5,0 ներառյալ

10

4

5,0-ից մինչև 10,0 ներառյալ

9

5

10,0-ից մինչև 15,0 ներառյալ

8

6

15,0-ից մինչև 20,0 ներառյալ

7

7

20,0-ից մինչև 30,0 ներառյալ

6

8

30,0-ից մինչև 50,0 ներառյալ

5

9

50,0-ից մինչև 100,0 ներառյալ

3,5

10

100,0-ից ավել

պայմանագրային

11

Վերոհիշյալ (կողմնորոշիչ) նորմերը սահմանված են նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը (արժեքը) հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` K=0,2 գործակցի կիրառմամբ: Նկուղային հարկերի վերազինման, ինչպես նաև ցոկոլային և այլ տարածքների նախագծերի փորձաքննության արժեքը պայմանագրային է:

 

 

XIV. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

26. Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող (արտոնագրված) անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական հսկողության ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում և հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ N3 աղյուսակում նշված տոկոսաչափի

 

Աղյուսակ N 3

ՀՀ

Օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքը (մլն. դրամ)

Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)

1

Մինչև 50,0 ներառյալ

2

2

50-ից ավել մինչև 100 ներառյալ

1, 8

3

100-ից ավել մինչև 300 ներառյալ

1,5

4

300-ից ավել մինչև 500 ներառյալ

1,3

5

500-ից ավել մինչև 800 ներառյալ

1,2

6

800-ից ավել մինչև 1000 ներառյալ

1,1

7

1000-ից ավել

1,0

 

XV. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

27. Հեղինակային հսկողություն մատուցող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ N 4 աղյուսակում նշված տոկոսաչափի.

 

Աղյուսակ N 4

Շինարարության տեսակը

Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)

Արտադրական նշանակության օբյեկտներ

0,4

Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ

0,6

 

 

XVI. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ

 

28. Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:

Շինարարական աշխատանքների արժեքի նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն ենթահավելվածի (կցվում է):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Նախահաշիվ N

Շինարարական աշխատանքների արժեքի

 

Ենթահավելված

 

 

Ձև

 

ՀՀ

Հիմնա-վորում

Աշխա-տանքի անվա-նումը

Չափի միա-վորը

Քա- նակը

 

Միավորի արժեքը 1984թ. գներով

Արժեքը հազար դրամով

1 միավորի արժեքը

Հիմն. աշխա-տա-վարձ

ՄՄՇ

Ընդա-մենը

Հիմն. աշխա-տա-վարձ

ՄՄՇ

Նյութեր

Անվա-նումը

Ծախսը

Գինը

Միա-վոր

Ընդհա-նուր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2