Համարը 
N 233-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի
N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2019թ.

N 233-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 21-ի «Արցախի Հանրապետության 2018-2019 ուսումնական տարվա պետական հանրակրթական, մանկապատանեկան արտադպրոցական և նախադպրոցական, բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների ցանցի հաստատման, պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանման ու հիմնադրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի N 575 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N1047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) որոշումը լրացնել նոր 3.1 կետով.

«3.1 Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի «Քերթի Կ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բացել երկու նախադպրոցական խումբ՝ շաբաթական հնգօրյա և օրական ութժամյա տևողությամբ։».

2) որոշմամբ հաստատված հավելվածի «7. Դպրոցին կից նախադպրոցական խմբեր» աղյուսակի 4-րդ տողի «4» և «50» թվերը փոխարինել «6» և «90» թվերով, իսկ «Ընդամենը» տողի «64» և «1351» թվերը փոխարինել «66» և «1391» թվերով:

2. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հաստատել Մարտունու շրջանի «Քերթի Կ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը։

3. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի «Քերթի Կ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կից նախադպրոցական խմբերի 2019 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերն իրականացնելու նպատակով «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 09 բաժնի 1 խմբի 1 դասի «03 Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագրի միջոցներից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմին 2019 թվականին հատկացնել 11 903 100 (տասնմեկ միլիոն ինը հարյուր երեք հազար հարյուր) ՀՀ դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 3 261 000 (երեք միլիոն երկու հարյուր վաթսունմեկ հազար) ՀՀ դրամ, ինն ամսում՝ 7 131 000 (յոթ միլիոն հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 451100 «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ