Համարը 
N 1047-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.21/21(361)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 575 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2018թ.

N 1047-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 575 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 71-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության 2018-2019 ուսումնական տարվա պետական հանրակրթական, մանկապատանեկան արտադպրոցական և նախադպրոցական, բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների ցանցը` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի «Քնարավանի Ք. Հարությունյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Քնարավանի Ք. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի «Սարուշենի Գր.Այվազյանցի անվան միջնակարգ դպրոց» և Մարտակերտի շրջանի «Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում բացել մեկական նախադպրոցական խումբ՝ շաբաթական հնգօրյա և օրական ութժամյա տևողությամբ:

3.1 Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի «Քերթի Կ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բացել երկու նախադպրոցական խումբ՝ շաբաթական հնգօրյա և օրական ութժամյա տևողությամբ։

(3.1-ին կետը լրաց. 05.04.19 N 233-Ն)

4. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում՝

1) հաստատել Ասկերանի շրջանի «Սարուշենի Գր.Այվազյանցի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը.

2) Ասկերանի շրջանի «Սարուշենի Գր.Այվազյանցի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կից նախադպրոցական խմբի գործունեությունն ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախապատրաստական խմբերի օրինակելի հաստիքացուցակը հաստատելու մասին» N 188/Մ հրամանին համապատասխան և այդ խմբում ընդգրկել կրտսեր, միջին և ավագ տարիքային խմբերի երեխաներին:

5. Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում՝

1) հաստատել Մարտակերտի շրջանի «Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը.

2) Մարտակերտի շրջանի «Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կից նախադպրոցական խմբի գործունեությունն ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախապատրաստական խմբերի օրինակելի հաստիքացուցակը հաստատելու մասին» N 188/Մ հրամանին համապատասխան և այդ խմբում ընդգրկել կրտսեր, միջին և ավագ տարիքային խմբերի երեխաներին:

6. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 09 բաժնի 2 խմբի 1 դասի «03 Պետական աջակցություն Արցախի Հանրապետության շրջանների պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություններին» ծրագրով նախատեսված գումարից Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտակերտի շրջանների վարչակազմերին հատկացնել համապատասխանաբար 1 935 000 (մեկ միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ գումար՝ Ասկերանի շրջանի «Սարուշենի Գր.Այվազյանցի անվան միջնակարգ դպրոց» և 1 288 000 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ գումար՝ Մարտակերտի շրջանի «Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դպրոցին կից նախադպրոցական խմբերի 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերն իրականացնելու համար:

7. Հիմնադրման միջոցով ստեղծել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի «Հայկավանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

8. Սահմանել, որ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի «Հայկավանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործառույթների իրականացումն է:

9. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի «Հայկավանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմին:

10. Թույլատրել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի «Հայկավանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

11. Հադրութի շրջանի «Մարիամաձորի Ն. Սայիյանի անվան միջնակարգ դպրոց» և Մարտունու շրջանի «Ճարտարի Հ. Պողոսյանի անվան հ. 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում բացել մեկական նախադպրոցական խումբ:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 575 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 134-րդ տողի «Խանձաձորի Հ. Այվազյանի անվան հիմնական դպրոցի Հայկավանի մասնաճյուղ» բառերը հանել.

2) 134-րդ տողից հետո լրացնել նոր 134.1-ին տողով՝ «134.1 Հայկավանի հիմնական դպրոց».

3) 164-րդ տողի «Քնարավանի Ք. Հարությունյանի անվան հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Քնարավանի Ք. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 21-ի N 1047-Ն որոշման

 

Ց Ա Ն Ց

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

 

 

 

 

Շրջանը (Քաղաքը)

Քաղաքային վայրեր

Գյուղական վայրեր

Ընդամենը

հիմ-նական

/իննա-մյա/

միջնա-կարգ

ավագ

միջնա-կարգ հոս-քային

ընդա-մենը

հիմնա-կան

/իննա-մյա/

 

միջնա-կարգ

միջնա-կարգ հոս-քային

ընդա-մենը

հիմնա-կան

/իննա-մյա/

միջնա-կարգ

ավագ

միջնա-կարգ հոս-քային

 

ընդա-մենը

Ստեփանակերտ

9

1

1

1

12

-

-

-

-

9

1

1

1

12

Ասկերան

-

-

-

1

1

9

23

-

32

9

23

-

1

33

Մարտակերտ

1

-

-

1

2

7

26

-

33

8

26

-

1

35

Մարտունի

4

1

-

2

7

8

21

-

29

12

22

-

2

36

Հադրութ

-

-

-

1

1

10

15

-

25

10

15

-

1

26

Շուշի

 

-

 

1

1

1

4

-

5

1

4

 

1

6

Շահումյան

-

1

-

-

1

5

10

-

15

4

12

-

-

16

Քաշաթաղ

-

4

-

-

4

11

38

-

49

11

42

-

-

53

ԸՆԴԱՄԵՆԸ

14

7

1

7

29

51

137

-

188

65

144

1

7

217

2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՐԱՆ - ԼՐԱԿԱԶՄԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

Շրջանը

(Քաղաքը)

Քաղաքային վայրեր

Գյուղական վայրեր

Ընդամենը

1-4

5-9

10-12

Ընդ.

1-4

5-9

10-12

Ընդ.

1-4

5-9

10-12

Ընդ.

Ստեփանակերտ

134

146

43

323

0

0

0

0

134

146

43

323

Ասկերան

8

7

3

18

90,5

122,5

56

269

98,5

129,5

59

287

Մարտակերտ

16

17

7

40

105

142

67

314

121

159

74

354

Մարտունի

37

44

19

100

89,5

120

55

264,5

126,5

164

74

364,5

Հադրութ

8

10

8

26

70

95

48

213

78

105

56

239

Շուշի

10

10

3

23

8,5

13

6

27,5

18,5

23

9

50,5

Շահումյան

4

5

3

12

39

48,5

23

110,5

43

53,5

26

122,5

Քաշաթաղ

16

20

12

48

106

130,5

55,5

292

122

150,5

67,5

340

ԸՆԴԱՄԵՆԸ

233

259

98

590

508,5

671,5

310,5

1490,5

741,5

930,5

408,5

2080,5

3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

Շրջանը (քաղաքը)

/դասարանը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

Ընդամենը

Ստեփանակերտ

902

940

869

992

819

769

648

621

638

297

327

340

8162

Ասկերան

235

252

286

260

205

241

192

189

201

108

139

158

2466

Մարտակերտ

340

306

370

346

323

285

288

257

302

183

181

206

3387

Մարտունի

319

318

354

390

335

327

320

276

320

232

237

249

3677

Հադրութ

184

199

199

230

174

166

175

184

157

114

150

135

2067

Շուշի

73

72

79

90

74

57

63

73

68

30

26

27

732

Շահումյան

73

68

79

93

69

68

65

60

55

45

38

30

743

Քաշաթաղ

199

211

241

188

186

193

168

182

170

105

122

94

2059

ԸՆԴԱՄԵՆԸ

2325

2366

2477

2589

2185

2106

1919

1842

1911

1114

1220

1239

23293

4. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շրջանը (Քաղաքը)

Մանկ. ստեղծ. կենտրոններ

Մարզական դպրոցներ

Շախմատի դպրոց

ԸՆԴԱՄԵՆԸ

Հիմնարկ. քանակը

Խմբերի թիվը

Սովորող-ների թիվը

Հիմնարկ. քանակը

Խմբերի թիվը

Սովորող-ների թիվը

Հիմնարկ. քանակը

Խմբերի թիվը

Սովորող-ների թիվը

Հիմնարկ. քանակը

Խմբերի թիվը

Սովորող-ների թիվը

Հանրապետական

     

1

35

405

1

28

297

2

63

702

Ստեփանակերտ

1

105 1300

1

55

723

     

2

160

1823

Ասկերան

1

38

360

1

21

237

 

 

 

2

59

597

Մարտակերտ

1

35

420

1

23

280

 

 

 

2

58

700

Մարտունի

1

35

375

1

34

351

 

 

 

2

69

726

Հադրութ

1

30

366

1

20

241

 

 

 

2

51

607

Շուշի

1

31

316

1

12

135

 

 

2

43

451

Շահումյան

1

7

54

1

10

120

 

 

 

2

17

174

Քաշաթաղ

 

 

 

1

14

175

 

 

 

1

14

175

ԿՖՄԸ մարզադպրոց

 

 

 

1

26

240

 

 

 

1

26

240

ԸՆԴԱՄԵՆԸ

7

281

3191

10

250

2907

1

28

297

18

560

6195

5. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐ

 

Շրջանը

(Քաղաքը)

Երաժշտական

դպրոցներ

Արվեստի դպրոցներ

Երաժշտական վարժարան

ԸՆԴԱՄԵՆԸ

քանակը

սաների

թիվը

քանակը

սաների

թիվը

քանակը

սաների

թիվը

քանակը

սաների

թիվը

Ստեփանակերտ

1

526

1

520

1

50

3

1096

Ասկերան

   

2

403

   

2

403

Մարտակերտ    

2

305

   

2

305

Մարտունի

   

2

568

   

2

568

Հադրութ

   

2

315

   

2

315

Շուշի

   

1

317

   

1

317

Քաշաթաղ

   

1

314

   

1

314

ԸՆԴԱՄԵՆԸ

1

526

11

2742

1

50

13

3318

 

6. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

 

Շրջանը (քաղաքը)

Հիմնարկների քանակը

Խմբերի թիվը

Երեխաների թիվը

Ստեփանակերտ

6

30

1110

Ասկերանի շրջան

7

14

338

Մարտակերտի շրջան

7/1*

19/1*

446

Մարտունու շրջան

9

29

680

Հադրութի շրջան

4

7

176

Շուշիի շրջան

2

6

152

Շահումյանի շրջան

1

2

42

Քաշաթաղի շրջան

3

7

163

ԸՆԴԱՄԵՆԸ

39/1*

114/1*

3107

* Թալիշի մանկապարտեզի գործունեությունը կվերսկսի 2019 թվականի սեպտեմբերի 1-ից

 

7. ԴՊՐՈՑԻՆ ԿԻՑ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ

Շրջանը

(քաղաքը)

 Նախադպրոցական խմբերի քանակը

  Խմբերի թիվը

  Երեխաների թիվը   

 Ստեփանակերտ

 32

 854

 Ասկերանի շրջան

 6

 87

 Մարտակերտի շրջան

 9

 157

 Մարտունու շրջան

6

 90

 Հադրութի շրջան

 8

 105

 Շուշիի շրջան

 1

 18

 Շահումյանի շրջան

 3

 69

 Քաշաթաղի շրջան

1

10

ԸՆԴԱՄԵՆԸ

66

1391

(աղյուսակը փոփ. 05.04.19 N 233-Ն)

8. ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

 

Առկա ուսուցում

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ընդա-մենը

Որից` ավարտողները

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ուսանողների թիվը (բակալավր)

673

781

1454

175

214

Մագիստրանտների թիվը

212

130

342

110

36

Ասպիրանտների թիվը

8

 

8

3

 

ԸՆԴԱՄԵՆԸ

893

911

1804

288

250

 

9. ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

 

Առկա ուսուցում

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ընդա-մենը

Որից՝ ավարտողները

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ուսանողների թիվը (բակալավր) (բակալավր)

194

148

342

61

29

Մագիստրանտների թիվը

64

35

99

34

9

Ասպիրանտների թիվը

-

-

-

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

258

183

441

95

38

 

10. ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

 

Առկա ուսուցում

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ընդա-

մենը

Որից` ավարտողները

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ուսանողների թիվը

318

7

325

101

5

ԸՆԴԱՄԵՆԸ

318

7

325

101

5

 

11. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Առկա ուսուցման սովորողների թիվը

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ընդա-մենը

Որից` ավարտողները

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճարովի ուսուցմամբ սովորողների թիվը

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ

118

27

145

19

1

Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ

59

-

59

15

-

Ստեփանակերտի բժշկական քոլեջ

109

310

419

30

96

Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջ

103

-

104

17

 

ԸՆԴԱՄԵՆԸ

389

337

727

81

97

12. ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ

 

   

Խմբերի թիվը

Անվճար ուսուցմամբ սովորողների թիվը

Վճա-րովի

Ընդա-մենը

 1  

Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան

16

258

 

258

2

Մարտունու արհեստագործական ուսումնարան

12

110

 

110

3

Շուշիի «Ե. Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամ

18

176

 

176

 

ԸՆԴԱՄԵՆԸ

46

544

 

544

 

Ծանոթություն`

ա) Ստեփանակերտ քաղաքում գործում է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը` 12 դասարանով, 309 սովորողների ընդգրկմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմամարզական վարժարանը` 9 դասարանով, 127 սովորողների ընդգրկմամբ:

բ) Շուշի քաղաքում գործում է Դանիել Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված ոչ պետական դպրոցը` 12 դասարանով, 194 սովորողների և դպրոցին կից նախադպրոցական 1 խմբի` 14 երեխայի ընդգրկմամբ:

(Հավելվածը փոփ. 05.04.19 N 233-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 Ա. ԼԱԶԱՐՅԱՆ