ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ, 23-րդ հոդվածների 3-րդ մասերին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնություն սահմանելու, ամենամսյա դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծերության սոցիալական կենսաթոշակի քառապատիկի» բառերը փոխարինել «64 000 ՀՀ դրամի» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 11-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «18 000», 6-րդ ենթակետում «24 000» թվերը փոխարինել «25 500» թվով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 907-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում, 3-րդ ենթակետում «16 000» թվերը, 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «21 500», «բ» պարբերությունում «19 000» թվերը փոխարինել «25 500» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |