ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 907-Ն |
ք. Ստեփանակերտ
ԾԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ծերության սոցիալական կենսաթոշակի չափը՝ 16000 դրամ.
2) հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի չափերը՝
ա. առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21500 դրամ,
բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ,
գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ.
3) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը՝ 16000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80000 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |