Համարը 
N 1510-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի
N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2021թ.

N 1510-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 11-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին ենթակետում «18 000» թիվը փոխարինել «21 500» թվով.

2) 2-րդ ենթակետում «950» թիվը փոխարինել «1 150» թվով, իսկ «500» թիվը՝ «600» թվով.

3) 5-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությունում «40 000» թիվը փոխարինել «51 500» թվով,

բ. «բ» պարբերությունում «30 000» թիվը փոխարինել «39 500» թվով,

գ. «գ» պարբերությունում «27 000» թիվը փոխարինել «36 000» թվով.

4) 6-րդ ենթակետում «27 000» թիվը փոխարինել «36 000» թվով, իսկ «90 000» թիվը՝ «107 500» թվով.

5) 7-րդ և 8-րդ ենթակետերում «26 500» թիվը փոխարինել «34 300» թվով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 907-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի «բ», «գ» պարբերություններում և 3-րդ ենթակետում «26 500» թիվը փոխարինել «34 300» թվով.

2) 2-րդ ենթակետում՝

ա. «ա» պարբերությունում «և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 26 500» բառերը փոխարինել «համար՝ 34 300» բառերով,

բ. «գ» պարբերությունում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» պարբերություն.

«դ. հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44 000 դրամ.».

3) 3-րդ ենթակետում «90 000» թիվը փոխարինել «107 500» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ