ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 11-Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 907-Ն
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 11-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին և 3.1-ին ենթակետերում «16 000» թիվը փոխարինել «18 000» թվով.
2) 2-րդ ենթակետում «800» թիվը փոխարինել «950» թվով.
3) 4-րդ ենթակետում «1 500» թիվը փոխարինել «1 600» թվով.
4) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «36 000» թիվը փոխարինել «40 000» թվով, «բ» պարբերությունում «26 000» թիվը փոխարինել «30 000» թվով, իսկ «գ» պարբերությունում «25 500» թիվը՝ «27 000» թվով.
5) 6-րդ ենթակետում «25500» թիվը փոխարինել «27000» թվով, իսկ «80000» թիվը՝ «90 000» թվով.
6) 7-8-րդ ենթակետերում «25 500» թիվը փոխարինել «26 500» թվով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 907-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-3-րդ ենթակետերում «25 500» թիվը փոխարինել «26 500» թվով.
2) 3-րդ ենթակետում «80 000» թիվը փոխարինել «90 000» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |