Համարը 
N 433-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.06.05/09(373)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.05.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.05.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի
N 152 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2019թ.

N 433-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 152 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 31-ի «ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին» N152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, նախաբանում, 2-4-րդ կետերում և որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 4-րդ, 9-11-րդ կետերում «ԼՂՀ» հապավումները փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ստեղծել հետևյալ հսկիչ կետերը և սահմանել դրանց տեղակայման վայրերը.

1) «Աղավնո» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Քաշաթաղի շրջան, Աղավնո համայնք, կամրջի մոտ.

2) «Խարխափուտ» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Շահումյանի շրջան, Նոր Խարխափուտ համայնք, կամրջի մոտ.

3) «Միջնաբերդ» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Շահումյանի շրջան, Քարվաճառ համայնք, Քարվաճառ-Վարդենիս նոր ճանապարհահատվածի առաջին կիլոմետր.

4) «Սանասար» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Քաշաթաղի շրջան, Հակարի համայնք, 2 կիլոմետր հեռավորությամբ` մինչև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի խաչմերուկը:».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ ապրանքների ներմուծումն Արցախի Հանրապետության տարածք և արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանով ուղևորների տեղափոխումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով ստեղծված հսկիչ կետերով:».

4) որոշման 3-րդ, 4-րդ կետերում և որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 10-րդ ու 11-րդ կետերում «հարկային պետական վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկային մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

5) որոշմամբ հաստատված կարգի`

ա. վերնագրում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

բ. նախաբանում «ԼՂՀ տարածք» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ