Համարը 
N 152
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.07.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի թիվ 59 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"31" հուլիսի 2000թ.

N 152

 ք.Ստեփանակերտ

 

Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին

(վերնագիրը փոփ. 31.05.19 N 433-Ն)

 

Արցախի Հանրապետության տարածքի տնտեսական պաշտպանության, նրա արտաքին սահմաններով բեռների, ապրանքների, այլ արժեքների ու առարկաների (այսուհետև` ապրանքանյութական արժեքների (ԱՆԱ) օրինական ներմուծումը և արտահանումը կանոնակարգելու, ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 31.05.19 N 433-Ն)

1. Ստեղծել հետևյալ հսկիչ կետերը և սահմանել դրանց տեղակայման վայրերը.

1) «Աղավնո» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Քաշաթաղի շրջան, Աղավնո համայնք, կամրջի մոտ.

2) «Խարխափուտ» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Շահումյանի շրջան, Նոր Խարխափուտ համայնք, կամրջի մոտ.

3) «Միջնաբերդ» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Շահումյանի շրջան, Քարվաճառ համայնք, Քարվաճառ-Վարդենիս նոր ճանապարհահատվածի առաջին կիլոմետր.

4) «Սանասար» հսկիչ կետ` տեղակայման վայրը` Քաշաթաղի շրջան, Հակարի համայնք, 2 կիլոմետր հեռավորությամբ` մինչև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի խաչմերուկը:

(1-ին կետը փոփ. 02.04.2002 N 81, փոփ. 16.03.2004 N 82, փոփ. 28.03.2012 N 174-Ն, խմբ. 31.05.19 N 433-Ն)

1.1. Սահմանել, որ ապրանքների ներմուծումն Արցախի Հանրապետության տարածք և արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանով ուղևորների տեղափոխումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով ստեղծված հսկիչ կետերով:

(1.1-ին կետը լրաց. 31.05.19 N 433-Ն)

2. Հաստատել Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման կարգը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

3. Արցախի Հանրապետության հարկային մարմնին` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման հսկիչ կետերի կանոնավոր գործունեությունը` շուրջօրյա ռեժիմով:

(3-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

4. Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին` աջակցել Արցախի Հանրապետության հարկային մարմնին` իրականացնելու սույն որոշմամբ սահմանված գործառույթները:

(4-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

5. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` նորաստեղծ հսկիչ կետերի պահպանման ծախսերը իրականացնելու նպատակով ԼՂՀ հարկային պետական վարչությանը հատկացնել 3200000 դրամ ԼՂՀ կառավարության 2000թ. պահուստային ֆոնդի հաշվին:

6. ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 14 ‹‹ԼՂՀ հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 109 որոշման մեջ (ԼՂՀ կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10, 1999թ. օգոստոսի 24-ի թիվ 66 և 2000թ. մայիսի 15-ի թիվ 79 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը.

Որոշման 2-րդ կետի ա ենթակետով ‹‹67.5›› թիվը փոխարինել ‹‹83.5›› թվով:

7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի թիվ 59 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետը:

8. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը` Եղծահող գյուղի մաքսային գրասենյակի շենքը 7640000 դրամ հաշվեկշռային արժեքով հանձնել ԼՂՀ հարկային պետական վարչությանը:

9. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ հարկային պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում ավարտել շենքի հանձնման-ընդունման աշխատանքները:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. օգոստոսի 15-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

31 հուլիսի 2000թ.

թիվ 152 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման

(վերնագիրը փոփ. 31.05.19 N 433-Ն)

 

Սույն կարգը բխում է ԼՂՀ կառավարության ‹‹31›› հուլիսի 2000թ. թիվ 152 որոշումից և նպատակ ունի հանրապետության տարածքի տնտեսական պաշտպանության, նրա արտաքին սահմաններով բեռների, ապրանքների, այլ արժեքների ու առարկաների (այսուհետ` ԱՆԱ) օրինական ներմուծումը և արտահանումը կանոնակարգելու, ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցել ինչպես նաև սահմանում է տնտեսավարող սուբյեկտների կողմից Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների գրանցման և հաշվառման ձևը:

(նախաբանը փոփ. 31.05.19 N 433-Ն)

1. Տնտեսավարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք ԱՆԱ Արցախի Հանրապետության տարածք ներմուծելիս կամ արտահանելիս պարտավոր են հսկիչ կետերում գրանցվել և ԱՆԱ –ի մասին փաստաթղթերը տրամադրել հսկիչ կետի պաշտոնատար անձին:

(1-ին կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

2. Հարկային մարմինները պարտավոր են ստուգել փաստաթղթերի համապատասխանությունը փաստացի ներմուծվող կամ արտահանվող ապրանքներին, որից հետո գրանցել համապատասխան մատյաններում:

3. Ներմուծման ժամանակ, տեղում ստուգման անհնարինության դեպքում, հարկային մարմինների կողմից օգտագործվում են ապահովության միջոցներ (կապարակնիքներ):

4. Գրանցում իրականացնող մարմինը լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը սահմանվում է Արցախի Հանրապետության հարկային մարմնի կողմից:

(4-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

5. Հաշվառման քարտը ստորագրվում է բեռը փոխադրողի և հարկային մարմնի պաշտոնատար անձի (քարտը կազմողի) կողմից:

6. Հաշվառման քարտի մեկ օրինակը տրվում է բեռը փոխադրողին:

7. Կապարակնիքներ օգտագործելու դեպքում, հաշվառման քարտի մեջ նշվում է դրանց քանակը և համարները:

8. Կապարակնիքի բացումը և բեռնաթափումը կատարվում է հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:

9. Կապարակնիքները վնասելու կամ առանց հարկային մարմնի ներկայացուցչի բեռնային գործողություններ (բեռնաթափում, փոխաբեռնում, բեռը ուրիշին հանձնում) կատարելու դեպքում, բեռը փոխադրողը պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(9-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

10. Հաշվառման հսկիչ կետերում գրանցված տեղեկությունները պարբերաբար ներկայացվում են Արցախի Հանրապետության հարկային մարմին` սահմանված կարգով ընթացքավորելու նպատակով, իսկ Արցախի Հանրապետության սահմանով թմրանյութերի, զենքի, զինամթերքի, Արցախի Հանրապետության և արտասահմանյան երկրների մշակութային ու պատմական ժառանգության առարկաների, մտավոր (ինտելեկտուալ) սեփականության և այլ առարկաների ապօրինի շրջանառության դեպքում` ներկայացվում են իրավապահ մարմիններին:

(10-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

11. Սույն կարգի պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:

(11-րդ կետը փոփ. 31.05.19 N 433-Ն)

(կարգը փոփ. 31.05.19 N 433-Ն)