Համարը 
N 82
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 152 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

“16”մարտի 2004թ.

N 82

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 31-ի թիվ 152 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների վերահսկողության ուժեղացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին» թիվ 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1-ին կետում «Մարտակերտի (Գետավան) 7 Հադրութի (9կիլոմետր)» բառերը  փոխարինել «Ջաբրայիլի տեղամաս և Գետավան-Վարդենիս-Քարվաճառ խաչմերուկ (կամրջի  մոտ)» բառերով:

2. ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությանը` Գետավան-Վարդենիս-Քարվաճառ խաչմերուկում գտնվող պետավտոտեսչության շուրջօրյա պահակակետի շենքում տրամադրել տարածք ԼՂՀ հարկային պետական ծառայությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 31-ի թիվ 152 որոշմամբ սահմանված գործառույթները կատարելու նպատակով:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ