ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 152 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 31-ի «Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման միջոցառումների մասին» N 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել «Նաբերեժնայա» հսկիչ կետ՝ տեղակայման վայրը` քաղաք Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք, 1:».
2) որոշման 1.1-ին, 3-րդ կետերում և որոշմամբ հաստատված կարգում «հսկիչ կետեր» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հսկիչ կետ» բառերի համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |