Համարը 
ՀՕ-41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.10.24/19(181)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.09.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.10.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

սեպտեմբերի 15-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-267 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «գործունեության տեսակների» բառերը փոխարինել «դեպքերի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել «կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել «կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի «զբաղվածության տարածքային պետական մարմին» բառերը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմին (այսուհետ` տարածքային մարմին)» բառերով, իսկ 10-րդ հոդվածի 2-րդ մասի «զբաղվածության տարածքային պետական մարմինների» բառերը` «տարածքային մարմինների» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Գործազուրկները

 

Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են տարածքային մարմնում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8.

Աշխատանք փնտրող անձանց հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը

 

1. Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով տարածքային մարմին դիմող անձանց հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Տարածքային մարմնի կողմից կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկված անձանց գործազուրկի կարգավիճակը` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տևողության ողջ ժամանակահատվածում:

3. Տարածքային մարմինը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:

4. Տարածքային մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա`

1) դարձել է զբաղված, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկման դեպքերի.

2) դարձել է կենսաթոշակառու.

3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ տարածքային մարմնի հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.

6) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

7) մահացել է:

5. Գործազուրկի կարգավիճակը կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է տարածքային մարմնի որոշմամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 37-րդ հոդվածների, 15-րդ հոդվածի վերնագրի, 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 39-րդ հոդվածի 3-րդ մասի «զբաղվածության տարածքային պետական մարմին» բառերը` իրենց հոլովաձևերով, փոխարինել «տարածքային մարմին» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը ներառում է աշխատաշուկայի վերլուծությունը, կանխատեսումը, ծրագրով նախատեսված միջոցառումները, իրականացման ժամանակացույցը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրները և ակնկալվող արդյունքները:».

2) 5-րդ մասի «համախմբված» բառը փոխարինել «պետական» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. 

Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը

 

Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`

1) գործազրկության նպաստի վճարումը.

2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.

3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.

5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.

7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.

10) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.

11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.

12) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.

13) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.

14) թաղման նպաստի վճարումը:»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «առողջապահական» բառը փոխարինել «համաճարակային իրավիճակի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմինը պարտավոր է՝

1) ստացված տեղեկատվության հիման վրա կանխատեսել աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու նպատակով լիազորված մարմին ներկայացնել աշխատուժի շուկայի վիճակի մասին տեղեկություններ.

2) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման արդյունքների վերլուծության հիման վրա լիազորված մարմին ներկայացնել նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ առաջարկություններ.

3) իրականացնել աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, օժանդակել աշխատանք փնտրող անձանց` ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող մասնագետներով.

4) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն` թափուր աշխատատեղերի մասին.

5) իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

6) տալ գործազուրկի կարգավիճակ և նշանակել գործազրկության նպաստ՝ սույն օրենքով սահմանված կարգով.

7) կասեցնել կամ դադարեցնել գործազուրկի կարգավիճակը, հանել նրան հաշվառումից՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

8) կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

9) վերականգնել անձի կասեցված գործազուրկի կարգավիճակը, վերականգնել և վերահաշվարկել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

10) ներկայացնել առաջարկություններ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ և ապահովել դրանց իրականացումը.

11) իրականացնել աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը.

12) մասնակցել գործազուրկների մասնագիտական ուսուցումը կազմակերպելու աշխատանքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

13) մասնակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումը կազմակերպելու աշխատանքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հապետության կառավարության սահմանած կարգով.

14) մասնակցել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

15) իրականացնել սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխավարձի փոխհատուցման ծրագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառաարության սահմանած կարգով.

16) ապահովել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

17) տրամադրել ֆինանսական աջակցություն գործազուրկներին և աշատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին՝ ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

18) մասնակցել արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը կազմակերպելու աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

19) կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

20) կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

21) աջակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

22) աջակցել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

23) տալ առաջարկություն իրավասու մարմնին՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրման մասին, որի կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

24) վճարել թաղման նպաստ առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի «ժամկետային» բառը փոխարինել «որոշակի ժամկետով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.».

2) 2-րդ մասի «իսկ երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի» բառերով, իսկ նույն մասը «վերամասնագիտացման» բառից հետո լրացնել «, իսկ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք` մասնագիտական ուսուցման՝» բառերով.

3) 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները

 

1. Սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեն աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.

1) հաշմանդամները.

2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, տարածքային մարմին դիմած անձինք.

3) աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, տարածքային մարմնում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.

6) առնվազն երեք տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.

7) փախստականները:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար տարածքային մարմինն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծրագիրն իրականացվում է սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով և պայմաններով:»:

 

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածում «ապահովագրության և սոցիալական աջակցության» բառերը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. 

Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը

 

1. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը իրավունքների, պարտավորությունների և երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկության դեպքում իրավական և սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Այն անձինք, որոնց անվամբ կատարվել են առնվազն մեկ տարվա պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կամ 1995 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-9-րդ, 11-րդ և 14-րդ կետերում նշված ծրագրերում:

3. Այն անձինք, ովքեր մինչև 1995 թվականի հունվարի 1-ը չունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ 1995 թվականի հունվարի 1-ից հետո նրանց անվամբ չեն կատարվել կամ մեկ տարուց պակաս են կատարվել սոցիալական վճարներ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 6-9-րդ և 11-րդ կետերում նշված ծրագրերում:»:

 

Հոդված 17. Օրենքի 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 29-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած լինելու կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը և գործազրկության նպաստի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.»:

 

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում նշված անձանց գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից:

6. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում տարածքային մարմնի կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է տարածքային մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան` սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով սահմանված կարգով:»:

 

Հոդված 20. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30.

Կրթաթոշակի չափը

 

Սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկված գործազուրկ անձանց և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց, մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրերում ընդգրկված հաշմանդամներին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ, որի չափը և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 4.1-րդ մասով վերականգնված գործազրկության նպաստի գումարը սահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:»:

 

Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածից հանել «Իրավասու մարմինների կողմից» բառերը:

 

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 35. 

Թաղման նպաստի վճարումը

 

Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանած չափով և կարգով, անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային մարմին ներկայացնելու դեպքում:»:

 

Հոդված 24. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից որևէ մեկի կողմից դիմելու դեպքում:»:

 

Հոդված 25. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) վերնագիրը «վերականգնումը» բառից հետո լրացնել «,վերահաշվարկումը» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մաս.

«3.1. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում տարածքային մարմնի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 4-րդ մասի՝

ա. «8-րդ հոդվածով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի չորրորդ մասով» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գործազուրկը երկու անգամ անընդմեջ տարածքային մարմնի հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.»,

գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.

«4.1. Սույն հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման վեց ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ լինելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել նաև սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:».

5) 5-րդ մասի «զբաղված է եղել սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված կարգով եղել է զբաղված» բառերով:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 37.1. 

Զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

 

1. Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակում անձի ստացած ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով եղել է զբաղված, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:

Ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:»:

 

Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածի «հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:

 

Հոդված 28. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «զբաղվածության տարածքային պետական» բառերը փոխարինել «լիազորված» բառով:

 

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 հոկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-41-Ն