ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
սեպտեմբերի 15-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքը կարգավորում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավասությունը:».
2) 4-րդ կետը «ենթակա են» բառերից հետո լրացնել «պետական» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
Հոդված 2. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենսդրությունը |
Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի երկրորդ նախադասության «Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված» բառերը փոխարինել «Իրավաբանական անձը համարվում է գրանցված, իսկ անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառված» բառերով.
2) 2-րդ կետի երրորդ նախադասությունը «դեպքերի,» բառից հետո լրացնել «պետական գրանցումը» բառերով, իսկ նույն նախադասությունում «անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է ըստ նրանց հաշվառման կամ բնակության վայրի` անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն:».
2) 3-րդ կետը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի գրանցման կամ հաշվառման» բառերով.
2) 2-րդ կետի երկրորդ նախադասության «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով.
3) 3-րդ կետի «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն» բառերով:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը» բառերով, իսկ «հիմնարկների» բառից հետո լրացնել «պետական» բառը:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ հաշվառման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:».
2) 4-րդ կետի «Փաստաթղթերի» բառը փոխարինել «Իրավաբանական անձանց փաստաթղթերի» բառերով.
3) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Անհատ ձեռնարկատիրոջ փաստաթղթերի ստուգումից հետո պետական հաշվառումը մերժելու հիմքեր (հակասություններ ներկայացված փաստաթղթերում, հաշվառված լինելը) չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական հաշվառման քարտում: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվառվող անհատ ձեռնարկատիրոջը շնորհում է պետական հաշվառման համարը, ստորագրում և կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր ստորագրած և կնքած պետական հաշվառման վկայականը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «գրանցման» և «գրանցումը» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվառման» և «հաշվառումը» բառերով.
2) 5-րդ կետից հանել «(անհատ ձեռնարկատիրոջ)» և «(պետական գրանցման վայրի)» բառերը.
3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վայրի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական հաշվառումը կատարում է մինչև փոփոխությունը հաշվառելու (գրանցելու) պահը հաշվառած (գրանցած) տարածքային ստորաբաժանումը, որը համապատասխան պետական հաշվառումը կատարելուց հետո անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման գործերը տեղափոխում է համապատասխան տարածքային բաժին:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 3-րդ կետի`
ա. «30 օրվա» բառերը փոխարինել «20 օրվա» բառերով,
բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է իրավաբանական անձի լուծարման պետական գրանցում, որի մասին դիմողին տրվում է տեղեկանք:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված և մեկ օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք: Այս դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք և լուծարման մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում:».
3) 5-րդ կետի`
ա. «30 օրվա» բառերը փոխարինել «20 օրվա» բառերով,
բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի գծով դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցում, որի մասին դիմողին տրվում է տեղեկանք:».
4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, պետական հաշվառումից հանումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, անհատ ձեռնարկատերը համարվում է պետական հաշվառումից հանված, և մեկ օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք: Այս դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք և պետական հաշվառումից հանելու մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում:».
5) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից: Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը համարվում է դադարած պետական հաշվառումից հանվելու պահից:».
6) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում դիմումի ստացման ամսաթիվն է: Դիմումի ստացման մասին կատարվում է գրառում փաստաթղթերի ընդունման մատյանում:».
2) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված.».
3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.
«ա1) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.».
4) 2-րդ կետի «ը» ենթակետը «Կանոնադրության փոփոխությունը» բառերից հետո լրացնել «կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով.
5) 3-րդ կետի «Իրավաբանական անձի դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով.
6) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետով.
«դ1) օրենքով սահմանված այլ տեղեկություններ.»:
Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը (սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված, պետական գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերը նմուշային ձևերով ներկայացնելու դեպքում), ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում են ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
2) 2-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Պետական գրանցման (հաշվառման) մերժման հիմք է նաև նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի կամ հաշվառվող անհատ ձեռնարկատիրոջ` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված լինելը` պատժի կատարման ժամկետում:».
3) 3-րդ կետի «գրանցումը» և «Գրանցումը» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական գրանցումը (հաշվառումը)» և «Պետական գրանցումը (հաշվառումը)» բառերով.
4) 7-րդ կետի «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցումը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը» բառերով, իսկ նույն կետը «գրանցումը» և «գրանցման» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հաշվառումը)» և «(հաշվառման)» բառերով.
5) 8-րդ կետը «գրանցումը» և «գրանցումից» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հաշվառումը)» և «(հաշվառումից)» բառերով:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բոլոր գրանցված իրավաբանական անձանց և հաշվառված անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատժով դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը և տրամադրման կարգը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:
Պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը: Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը: Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:»:
Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) վերնագրի և 1-ին կետի «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով.
2) 4-րդ կետի սկզբում և 4-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերի «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
3) 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) հաշվառման կամ բնակության վայրը.».
4) 4-րդ կետի «է» ենթակետի «գրանցումն» բառը փոխարինել «հաշվառումն» բառով.
5) 4-րդ կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ և 7-րդ կետերը «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 19. |
Պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացման կարգը |
Պետական գրանցման և հաշվառման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է հանձնաժողով, որի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերի «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
2) 5-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) հաշվառման կամ բնակության վայրը.».
3) 5-րդ կետի «է» և «ը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին:»:
Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.
«3.1. Հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը: Սույն կետում նշված փաստաթուղթը չի ներկայացվում, եթե հիմնադիրը (մասնակիցը) պետություն կամ համայնք է:».
3) 4-րդ կետի «Պետական գրանցման» բառերը փոխարինել «Պետական հաշվառման» բառերով.
4) 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հաշվառման մասին դիմում.».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5. Սույն հոդվածի համաձայն ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «գրանցելու» բառը փոխարինել «հաշվառելու» բառով, իսկ «, իսկ «է» և «ը» ենթակետերի դեպքում` միայն դիմում» բառերը հանել:
Հոդված 19. Օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի «ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման» բառերը փոխարինել «ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու» բառերով.
2) 2-րդ կետի «գ» ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով.
3) 3-րդ կետի «պետական գրանցման վկայականի մարումն» բառերը փոխարինել «հաշվառումից հանումն» բառերով, իսկ «գրանցման վկայականը» բառերը` «գրանցման (հաշվառման) վկայականը» բառերով.
4) 5-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են դիմում, դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, պետական գրանցման (հաշվառման) վկայականը և իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:»:
Հոդված 21. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «պետական գրանցման, գործունեության դադարման պետական գրանցումն» բառերը փոխարինել «պետական հաշվառման, հաշվառումից հանումն (օրենքով սահմանված դեպքերում)» բառերով, իսկ «կամ գրանցումն» բառերը` «կամ հաշվառումն» բառերով:
Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
18 հոկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն |
|