Համարը 
N 638-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.23/15(379)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.08.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.02.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2019թ.

N 638-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 28-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագրերը սահմանելու մասին» N 165-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի առաջին մասը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի առաջին մասը» բառերով:

2. Որոշման հավելվածի՝

1) 1-ին կետի 12-րդ ենթակետում և 2-րդ կետի 10-րդ ենթակետում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառերով.

2) 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

3) 4-րդ բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատական կարգադրիչների գլխավոր և առաջատար խմբերի գլխարկանշանները ոսկեզօծ մետաղյա փարթամ դափնեճյուղերով մեծ գլխարկանշաններ են` 70x38մմ չափսերով, որոնց մեջտեղում ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (Ձև N 13):».

4) 5-րդ բաժնի՝

ա. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետ.

«9.1. Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոնների լամբակների ներքևի և վերևի եզրագծերից 8 մմ հեռավորությամբ անցնում է 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու նարնջագույն լուսաշերտ՝

1) արդարադատության փոխգնդապետի լամբակների երկու լուսաշերտերի վրա, հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց՝ 11 մմ դեպի վերև (Ձև 17.2), ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15մմ տրամագծով (Ձև 17.1).

2) արդարադատության մայորի լամբակների երկու լուսաշերտերի մեջտեղում, ներքևի աջ անկյունից ուղղահայաց՝ 23 մմ դեպի վերև (Ձև 17.3), ամրացվում է մեկ ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15 մմ տրամագծով:».

բ. 10-րդ կետի 2-րդ և 11-րդ կետի 1-ին ենթակետերում «երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ» բառերից հետո լրացնել «՝ 10 մմ տրամագծով» բառերը.

գ. 10-րդ կետի 3-րդ և 11-րդ կետի 2-րդ ենթակետերում «երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ» բառերից հետո լրացնել «՝ 10 մմ տրամագծով» բառերը:

3. Որոշումը լրացնել Ձև 17.1, Ձև 17.2 և Ձև 17.3-ով՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի օգոստոսի 6-ի N 638-Ն որոշման

 

 

Ձև 17.1

 

Ներմուծեք նկարագրությունը_1336

 

 

 

Ձև 17.2

 

Ներմուծեք նկարագրությունը_1337

 

 

 

Ձև 17.3

 

Ներմուծեք նկարագրությունը_1338

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ