Համարը 
N 165-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.29/05(195)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.02.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» մարտի 2012թ.

N 165-Ն

ք.Ստեփանակերտ
 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի առաջին մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 06.08.19 N 638-Ն)

1. Սահմանել դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագրերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 165-Ն որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Դատական կարգադրիչների ծառայության արական սեռի անձնակազմի համազգեստը կազմված է`

1) գլխարկ (կեպի)` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, գլխարկաբոլորքով և հովհարով (Ձև N 1): Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան.

2) բաճկոն` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ: Լանջափեշերի կրծքամասում մշակված են շերտակարով, կոճկվող կափույրով վրադիր գրպաններ: Գոտկատեղում մշակված է էլաստիկ ժապավենով գոտի: Բաճկոնի օձիքը` շրջվող (լածկանով), թևքերը` երկկարանի, հետևամասը` վերին կտրվածքով, որի միջով անցնում է 2մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ: Բաճկոնը կոճկվում է լանջափեշերի տակ ներկարված շղթայով, աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան (Ձև N 2).

3) տաբատ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ, կողքի կարի միջով անցնում է 2մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ, կողքի գրպանները` ուղիղ, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Տաբատն ունի մետաքսյա աստառ, գոտկատեղում մշակված է գոտին` կամրջակներով, կոճկվում է շղթայով և կոճակով (Ձև N 3).

4) վերնաշապիկ` երկարաթև և կարճաթև` բաց կապույտ և սպիտակ կտորից, օձիքը` կանգունակով` ծալովի, լանջափեշերի կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կարճ թևքերը` ուղիղ թևքածալով, ուսերին` կտորից ուսադիրներ, երկար թևքերն ավարտվում են բազկակալով, որոնք փակվում են կոճակով: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկված, փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկները՝ առանց փողկապի, լամբակներով, վերևի կոճակն արձակված: Վերնաշապիկը կոճկվում է 7 կոճակով: Ձախ լանջափեշը` շերտակարով (Ձև N 4).

5) փողկապ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, լայնացած ուրվագծով, ավարտվում է սուր անկյունով, վերևում մշակված է հանգույց, ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով.

6) կաշնե` մուգ կապույտ տրիկոտաժե գործվածքից, լայնությունը` 24սմ, երկարությունը` 120սմ.

7) գոտի` կաշվից, 50մմ լայնքով, երկանցք, հատուկ միջոցների համար նախատեսված գրպանիկներով, ոսկեգույն մետաղյա քառանկյուն ճարմանդով.

8) կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, հետևամասի միացումն առաջամասին` էլաստիկ ժապավենով, ներբանը` պադոշից.

9) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով, լեզվակը միացված է առաջամասին.

10) ձմեռային բաճկոն` մուգ կապույտ անջրանցիկ կտորից, ուրվագիծը` ուղիղ: Ձախ լանջափեշի կրծքամասում ներկարված է գրպան, որը փակվում է շղթայով, լանջափեշերի ներքևի մասերում ներկարված են կտրվածքով գրպաններ: Գոտկատեղում մշակված է էլաստիկ ժապավենով գոտի: Բաճկոնի օձիքը` շրջվող, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավենով մշակված թևքածալերով, հետևամասը` վերին կտրվածքով: Բաճկոնը կոճկվում է շղթայով: Բաճկոնը մշակված է տաք ներդիրով և մետաքսյա աստառով, ձախ կողմում` ծոցագրպան (Ձև N 5): Բաճկոնն ունի անջատվող կրկնակի տաք ներդիր.

11) կոճակներ` ոսկեգույն մետաղյա շրջանակ, որոնց ներքևից դափնեճյուղեր են, մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը: Օգտագործվում են մեծ` 22մմ և փոքր` 14մմ տրամաչափով կոճակներ (Ձև N 6).

12) աջ թևքի թևքանշան` համազգեստի աջ թևքին` ուսակարից 80մմ ներքև կարվող 80x100մմ չափսերով` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշ: Թևքանշանի մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» բառերը (Ձև N 7).

13) ներքնազգեստ` ամառային և ձմեռային.

14) կիսագուլպա` տրիկոտաժե, սև մուգ մոխրագույն` ամառային և ձմեռային.

15) փողկապի ամրակ:

(1-ին կետը փոփ. 06.08.19 N 638-Ն)

 

2. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

2. Դատական կարգադրիչների ծառայության իգական սեռի ծառայողների համազգեստը կազմված է`

1) պիլոտկա` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ճակատային մասում ամրացված է գլխարկանշան (Ձև N 8).

2) կիտել` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` նստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի ներքևի մասում ներկարված կափույրով գրպաններ, աստառը` մետաքսյա ձախ կողմում` ծոցագրպան (Ձև N 9).

3) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` նստած, հետևամասի և առաջամասի տապակները գոտկատեղում` սեղմոններով, հետևամասը` երկտապակ, ներքևի մասում` բացվածքով, գոտկատեղում մշակված է գոտի, որը կոճկվում է շղթայով և կոճակով: Կիսաշրջազգեստի կողքի կարի միջով անցնում է 2մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ (Ձև N 10).

4) վերնաշապիկ` երկարաթև և կարճաթև` բաց կապույտ և սպիտակ կտորից, օձիքը` կանգունակով` ծալովի, լանջափեշերի կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կարճ թևքերը` ուղիղ թևքածալով, ուսերին` կտորից ուսադիրներ, երկար թևքերն ավարտվում են բազկակալով, որոնք փակվում են կոճակով: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկված, փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկները՝ առանց փողկապի, լամբակներով, վերևի կոճակն արձակված: Վերնաշապիկը կոճկվում է 7 կոճակով: Ձախ լանջափեշը` շերտակարով (Ձև N 4).

5) փողկապ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, լայնացած ուրվագծով, ավարտվում է սուր անկյունով, վերևում մշակված է հանգույց, ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով.

6) ձմեռային վերարկու` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` կիսանստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի գրպանատեղում ներկարված են կտրվածքով գրպաններ, թևքերը ներկարված են, ուղիղ, օձիքը` ծալվող: Վերարկուն մշակված է տաք ներդիրով և մետաքսե աստառով: Վերարկուի հետևամասի ներքևը մշակված է կտրվածքով (Ձև N 11).

7) կոշիկ` սև կաշվից, կրունկը` մինչև 5սմ բարձրությամբ.

8) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից, կրունկը` մինչև 5.5սմ բարձրությամբ.

9) կոճակներ` ոսկեգույն մետաղյա շրջանակ, որոնց ներքևից դափնեճյուղեր են, մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը: Օգտագործվում են մեծ` 22մմ և փոքր` 14մմ տրամաչափով կոճակներ (Ձև N 6).

10) աջ թևքի թևքանշան` համազգեստի աջ թևքին` ուսակարից 80մմ ներքև կարվող 80x100մմ չափսերով` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշ: Թևքանշանի մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» բառերը (Ձև N 7).

11) ներքնազգեստ` ամառային և ձմեռային.

12) զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե` ամառային և ձմեռային.

13) փողկապի ամրակ:

(2-րդ կետը փոփ. 06.08.19 N 638-Ն)

 

3. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

3. Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը ոլորապտույտ շրջանակ է, որի ներսում գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանակի կենտրոնական մասում պատկերված են սուր և վահան` պատված դափնեճյուղերով (սուրը խորհրդանշում է կարգադրիչների` հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունը, իսկ վահանը` անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, դափնեճյուղերը` կարգադրիչների ծառայության կառուցվածքը): Վահանի միջով անցնող սուրը խորհրդանշանի վրա երևում է իր ծայրով և բռնակով:

Վահանի վրա առկա է կշեռքը, որը խորհրդանշում է արդարադատությունը (Ձև N 12):

(3-րդ կետը փոփ. 06.08.19 N 638-Ն)

 

4. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆԸ

 

4. Դատական կարգադրիչների գլխավոր և առաջատար խմբերի գլխարկանշանները ոսկեզօծ մետաղյա փարթամ դափնեճյուղերով մեծ գլխարկանշաններ են` 70x38մմ չափսերով, որոնց մեջտեղում ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (Ձև N 13):

(4-րդ կետը խմբ. 06.08.19 N 638-Ն)

5. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի ավագ դատական կարգադրիչների գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա դափնեճյուղերով միջին գլխարկանշան է` 53x40մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (Ձև N 14):

6. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի դատական կարգադրիչների գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա փոքր գլխարկանշան է` 28x35մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (Ձև N 15):

 

 5. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

7. Դատական կարգադրիչների ծառայության տարբերանշաններ են լամբակները:

8. Լամբակները պատրաստված են մուգ և բաց կապույտ գույնի շախմատային գործվածքից, շեղանկյուն` երկարությունը` 70մմ, լայնությունը` 35մմ:

9. Լամբակների մեջտեղի հատվածում` վերևի աջ անկյունից ուղղահայաց 12մմ դեպի ներքև հեռավորության վրա ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի ոսկեզօծ վահանը և կշեռքը` 8.6x10մմ չափսերով (Ձև N 16):

9.1. Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոնների լամբակների ներքևի և վերևի եզրագծերից 8 մմ հեռավորությամբ անցնում է 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու նարնջագույն լուսաշերտ՝

1) արդարադատության փոխգնդապետի լամբակների երկու լուսաշերտերի վրա, հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց՝ 11 մմ դեպի վերև (Ձև 17.2), ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15մմ տրամագծով (Ձև 17.1).

2) արդարադատության մայորի լամբակների երկու լուսաշերտերի մեջտեղում, ներքևի աջ անկյունից ուղղահայաց՝ 23 մմ դեպի վերև (Ձև 17.3), ամրացվում է մեկ ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15 մմ տրամագծով:

(9.1-ին կետը լրաց. 06.08.19 N 638-Ն)

10. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոնների լամբակների մեջտեղով անցնում է 6մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ`

1) արդարադատության կապիտանի լամբակներին ամրացվում է չորս ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10մմ տրամագծով (Ձև N 17), որոնցից երկուսը` լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6մմ դեպի վերև հեռավորության վրա, երկուսը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 15-ական մմ հեռավորության վրա (Ձև N 18):

2) արդարադատության ավագ լեյտենանտի լամբակներին ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 10 մմ տրամագծով, որոնցից երկուսը` լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6մմ դեպի վերև հեռավորության վրա, մեկը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 15մմ հեռավորության վրա (Ձև N 19):

3) արդարադատության լեյտենանտի լամբակներին ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 10 մմ տրամագծով, լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6մմ դեպի վերև հեռավորության վրա (Ձև N 20):

(10-րդ կետը լրաց. 06.08.19 N 638-Ն)

11. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի ավագ դատական կարգադրիչների լամբակները`

1) արդարադատության ավագ ենթասպայի լամբակների մեջտեղի հատվածում` ներքևի աջ անկյունից 6մմ դեպի վերև հեռավորության վրա, ներքևից դեպի վերև ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 10 մմ տրամագծով` իրարից 15-ական մմ հեռավորության վրա (Ձև N 21):

2) արդարադատության ենթասպայի լամբակների մեջտեղի հատվածում` ներքևի աջ անկյունից 6մմ դեպի վերև հեռավորության վրա, ներքևից դեպի վերև ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 10 մմ տրամագծով` 15 մմ հեռավորության վրա (Ձև N 22):

3) արդարադատության ավագի լամբակների մեջտեղով անցնում է 12մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ (Ձև N 23):

(11-րդ կետը լրաց. 06.08.19 N 638-Ն)

12. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի դատական կարգադրիչների լամբակները`

1) արդարադատության ավագ սերժանտի լամբակների վրա ներքևի անկյունից 12մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական` 12մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ (Ձև N 24):

2) արդարադատության սերժանտի լամբակների վրա ներքևի անկյունից 6մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական երեք նարնջագույն լուսաշերտ` 6մմ լայնությամբ, իրարից 3մմ հեռավորությամբ (Ձև N 25):

3) արդարադատության կրտսեր սերժանտի լամբակների վրա ներքևի անկյունից 6մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական երկու նարնջագույն լուսաշերտ` 6մմ լայնությամբ, իրարից 3մմ հեռավորությամբ (Ձև N 26):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

Ներմուծեք նկարագրությունը_356

 

 

Ձև 2

 

 

Ներմուծեք նկարագրությունը_357

 

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_358

 

 

Ձև 4

 

Ներմուծեք նկարագրությունը_510

 

 

 

Ձև 5

 

Ներմուծեք նկարագրությունը_511

 

 

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_512

 

 

Ձև 7

 

Ներմուծեք նկարագրությունը_513

 

 

Ձև 8

 

Ներմուծեք նկարագրությունը_515

 

 

Ձև 9

 

Ներմուծեք նկարագրությունը_516

 

 

Ձև 10

 

Ներմուծեք նկարագրությունը_517

 

 

Ձև 11

 

Ներմուծեք նկարագրությունը_518

 

 

 

Ձև 12

 

Ներմուծեք նկարագրությունը_519

 

 

Ձև 13

 

Ներմուծեք նկարագրությունը_520

 

Ձև 14

 

Ներմուծեք նկարագրությունը_521

 

 

Ձև 15

 

Ներմուծեք նկարագրությունը_522

 

 Ձև 16

Ձև 17

 

Ներմուծեք նկարագրությունը_523

 

Ձև 17.1

 

Ներմուծեք նկարագրությունը_1336

(Ձև 17.1-ը լրաց. 06.08.19 N 638-Ն)

 

 

Ձև 17.2

 

Ներմուծեք նկարագրությունը_1337

(Ձև 17.2-ը լրաց. 06.08.19 N 638-Ն)

 

 

Ձև 17.3

 

Ներմուծեք նկարագրությունը_1338

(Ձև 17.3-ը լրաց. 06.08.19 N 638-Ն)

 

 

Ձև 18

 

Ներմուծեք նկարագրությունը_524

 

 

Ձև 19

 

Ներմուծեք նկարագրությունը_525

 

 

 

Ձև 20

 

Ներմուծեք նկարագրությունը_527

 

 

Ձև 21

 

Ներմուծեք նկարագրությունը_528

 

 

Ձև 22

 

Ներմուծեք նկարագրությունը_529

 

 

Ձև 23

 

Ներմուծեք նկարագրությունը_530

 

 

Ձև 24

 

Ներմուծեք նկարագրությունը_531

 

 

Ձև 25

 

Ներմուծեք նկարագրությունը_532

 

 

Ձև 26

 

Ներմուծեք նկարագրությունը_533

(Հավելվածը փոփ., խմբ., լրաց. 06.08.19 N 638-Ն)