Համարը 
N 629-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.06.21/16(473)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի
N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2022թ.

N 629-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014

ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

3.

Վառելափայտ (դարսված խորանարդ մետր)

Ներքին շուկայի համար

Արտահանման

համար

1)

Ինքնամթերում (արմատի վրա) ֆիզիկական անձանց համար

2 000

10 000

2)

Ինքնամթերում (արմատի վրա) իրավաբանական անձանց համար

3 000

10 000

3)

Ինքնամթերում (արմատի վրա) իրավաբանական անձանց համար` փայտածուխ և բրիկետ արտադրելու նպատակով

7 000

-

4)

Ինքնամթերում (թափուկից)

750

10 000

5)

Մնացորդներ (ցախ)

240

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ