ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«1» ապրիլի 2014թ. |
N 209-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) բնական աղետների և այլ պատճառով տապալված ծառերից գործափայտի բացթողման նվազագույն գինը հաշվարկվում է տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) համար սահմանված գնի 50 տոկոսի չափով.
2) գործափայտի և վառելափայտի արտահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 1051-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 44-Ն որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 1-ի N 209-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ
դրամ (ներառյալ ԱԱՀ)
|
ՀՀ |
Ծառատեսակների անվանումը |
Ներքին շուկայի համար |
Արտահանման համար |
|
Խոշոր տրամագիծը 25սմ և ավելի |
Միջին տրամագիծը 13սմ մինչև 25 սմ |
Փոքր տրամագիծը մինչև 13 սմ |
Խոշոր տրամագիծը 25սմ և ավելի |
Միջին տրամագիծը 13սմ մինչև 25 սմ |
Փոքր տրամագիծը մինչև 13 սմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1.
|
Գործափայտ (խտացված խորանարդ մետր) |
|
|
|
|
|
|
|
1) |
Հաճարենի, Թխկի, Թեղի |
12000 |
9000 |
6000 |
14000 |
11000 |
8000 |
|
2) |
Կաղնի, Հացենի, Լորենի |
20000 |
16000 |
10000 |
25000 |
20000 |
15000 |
|
3) |
Բոխի |
5000 |
4000 |
3000 |
7000 |
5000 |
4000 |
|
4) |
Տանձենի,Շագանակենի |
40000 |
32000 |
15000 |
50000 |
40000 |
20000 |
|
5) |
Արջատխլենի,Սոսենի |
50000 |
40000 |
20000 |
60000 |
50000 |
25000 |
|
6) |
Հունական ընկուզենի |
70000 |
40000 |
20000 |
80000 |
50000 |
25000 |
|
2. |
Վառելափայտ (դարսված խորանարդմետր) |
|
|
|
1) |
Ինքնամթերում (թափուկից) |
240 |
3000 |
|
2) |
Ինքնամթերում (արմատի վրա) |
1500 |
3000 |
Ծանոթություն
Ցանկում չնշված ծառատեսակների մթերման նվազագույն գները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |