ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 փետրվարի 2018թ. |
N 104-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի
N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
խտացված խորանարդ մետրերով |
|
Հ/Հ |
Ծառատեսակների անվանումը |
Ներքին շուկայի համար |
Արտահանման համար |
|
Խոշոր տրամագիծը 25 սմ և ավելի |
Միջին տրամագիծը 13 սմ մինչև 25 սմ |
Փոքր տրամագիծը մինչև 13 սմ |
Խոշոր տրամագիծը 25 սմ և ավելի |
Միջին տրամագիծը 13 սմ մինչև 25 սմ |
Փոքր տրամագիծը մինչև 13 սմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Գործափայտ |
|
|
|
|
|
|
|
1) |
Հաճարենի |
18000 |
15000 |
12000 |
22000 |
19000 |
16000 |
|
2) |
Կաղնի, Հացենի, Լորենի |
30000 |
26000 |
22000 |
36000 |
32000 |
28000 |
|
3) |
Բոխի |
7000 |
5000 |
3000 |
9000 |
7000 |
5000 |
|
2. |
Վառելափայտ |
|
|
|
1) |
Ինքնամթերում (թափուկից) |
240 |
6435 |
|
2) |
Ինքնամթերում
(արմատի վրա) |
2145 |
6435 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |