ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«1» ապրիլի 2014թ. |
N 209-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) բնական աղետների և այլ պատճառով տապալված ծառերից գործափայտի բացթողման նվազագույն գինը հաշվարկվում է տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) համար սահմանված գնի 50 տոկոսի չափով:
2) (ենթակետն ուժը կորցրել է 14.02.2018 N 104-Ն)
(2-րդ կետը փոփ.14.02.2018 N 104-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 1051-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 44-Ն որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 1-ի N 209-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ
|
(դրամ) |
|
խտացված խորանարդ մետրերով |
|
Հ/Հ |
Ծառատեսակների անվանումը |
Ներքին շուկայի համար |
Արտահանման համար |
|
Խոշոր տրամագիծը 25 սմ և ավելի |
Միջին տրամագիծը 13 սմ մինչև 25 սմ |
Փոքր տրամագիծը մինչև 13 սմ |
Խոշոր տրամագիծը 25 սմ և ավելի |
Միջին տրամագիծը 13 սմ մինչև 25 սմ |
Փոքր տրամագիծը մինչև 13 սմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Գործափայտ |
|
|
|
|
|
|
|
1) |
Հաճարենի |
18000 |
15000 |
12000 |
22000 |
19000 |
16000 |
|
2) |
Կաղնի, Հացենի, Լորենի |
30000 |
26000 |
22000 |
36000 |
32000 |
28000 |
|
3) |
Բոխի |
7000 |
5000 |
3000 |
9000 |
7000 |
5000 |
|
2. |
Վառելափայտ |
|
|
|
1) |
Ինքնամթերում (թափուկից) |
240 |
6435 |
|
2) |
Ինքնամթերում
(արմատի վրա) |
2145 |
6435 |
(աղյուսակը խմբ. 14.02.2018 N 104-Ն)
Ծանոթություն
Ցանկում չնշված ծառատեսակների մթերման նվազագույն գները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |