Համարը 
N 1171-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.12.27/27(391)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2019թ.

N 1171-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կոցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «գործափայտի» բառից հետո լրացնել «, տեխնոլոգիական փայտի» բառերը.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 1171-Ն որոշման

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 209-Ն որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում

 արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները

 

Դրամ (ներառյալ ԱԱՀ)

Հ/Հ

Ծառատեսակների անվանումը

Խոշոր տրամագիծը

25 սմ և ավելի

Միջին տրամագիծը

13 սմ մինչև 25 սմ

Փոքր տրամագիծը մինչև 13 սմ

1

2

3

4

5

1.

Գործափայտ

(խտացված խորանարդ մետր)

Ներքին շուկայի և արտահանման համար

1)

Հաճարենի, թխկի, թեղի

22 000

19 000

16 000

2)

Կաղնի, հացենի, լորենի

36 000

32 000

28 000

3)

Բոխի

16 000

14 000

12 000

2.

Տեխնոլոգիական՝ մինչև 2 մետր երկարություն և 13 սանտիմետրից ավելի տրամագիծ ունեցող բնափայտ, որի վերամշակումից ստացվում են գործափայտային տեսականի կամ կիսաֆաբրիկատ (խտացված խորանարդ մետր)

Տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի)

1 խ.խ.մ համար սահմանված գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 8400 դրամ:

3.

Վառելափայտ (դարսված խորանարդ մետր)

Ներքին շուկայի համար

Արտահանման համար

1)

Ինքնամթերում (արմատի վրա)

1500

10 000

2)

Ինքնամթերում (թափուկից)

240

10 000

 

Ծանոթություն

Ցանկում չնշված և այլ իրավական ակտերով չսահմանված ծառատեսակների՝ գործափայտի և տեխնոլոգիական բնափայտի գներն արմատի վրա սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից, ըստ տվյալ ծառատեսակի բնափայտի նյութական արժեքի տեսանկյունից:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ