ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 25 հունվարի 2021թ. |
N 32-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթները` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշման.
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) հավելվածի «Ծանոթություն» բաժնում ավելացնել նոր նախադասություն, հետևյալ բովանդակությամբ`
«2020-2021 թվականների համար նախատեսված վառելափայտի բացթողման գները և առանձնահատկությունները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից, որը չի կարող գերազանցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վառելափայտի բացթողման գները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |