ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 17 դեկտեմբերի 2021թ. |
N 1386-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ`
|
« |
|
Հ/Հ |
Ծառատեսակների
անվանումը |
Խոշոր տրամագիծը
25 սմ և ավելի |
Միջին
տրամագիծը 13սմ
մինչև 25 սմ |
Փոքր
տրամագիծը
մինչև 13 սմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
Գործափայտ
(խտացված խորանարդ մետր) |
Ներքին շուկայի
և արտահանման համար |
|
1) |
Հաճարենի, թխկի, թեղի |
32 000 |
28 000 |
23 000 |
|
2) |
Կաղնի, հացենի, լորենի |
60 000 |
53 000 |
47 000 |
|
3) |
Բոխի |
20 000 |
18 000 |
15 000 |
|
2. |
Տեխնոլոգիական՝ մինչև 2 մետր երկարություն և 13 սանտիմետրից ավելի տրամագիծ ունեցող բնափայտ, որի վերամշակումից ստացվում են գործափայտային տեսականի կամ կիսաֆաբրիկատ (խտացված խորանարդ մետր) |
Տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) 1 խ.խ.մ սահմանված գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս,
քան 10 000 ՀՀ դրամ |
|
3. |
Վառելափայտ (դարսված խորանարդ մետր) |
Ներքին շուկայի համար |
Արտահանման
համար |
|
1) |
Ինքնամթերում (արմատի վրա)
ֆիզիկական անձանց համար |
2000 |
10 000 |
|
2) |
Ինքնամթերում (արմատի վրա)
իրավաբանական անձանց համար |
3000 |
10 000 |
|
3) |
Ինքնամթերում (թափուկից) |
750 |
10 000 |
|
4) |
Մնացորդներ (ցախ) |
240 |
| |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |