Համարը 
N 209-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 209-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) բնական աղետների և այլ պատճառով տապալված ծառերից գործափայտի բացթողման նվազագույն գինը հաշվարկվում է տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) համար սահմանված գնի 50 տոկոսի չափով.

2) (ենթակետն ուժը կորցրել է 14.02.2018 N 104-Ն)

3) Արցախի Հանրապետության պետական անտառային ֆոնդից մթերված գործափայտի, տեխնոլոգիական փայտի և վառելափայտի արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից իրականացվում է «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից արտահանման համար ձևակերպված փաստաթղթերի և դրանց վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա, իսկ կողահան և ոչ կողահան տախտակի, եզրատախտակի, տակառատախտակի, բրիկետի և փայտածուխի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ոչ պետական անտառային ֆոնդից ձեռք բերված (մթերված) գործափայտի, տեխնոլոգիական փայտի և վառելափայտի արտահանումն իրականացվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա:

(2-րդ կետը փոփ.14.02.2018 N 104-Ն, փոփ., լրաց. 14.03.19 N 151-Ն, լրաց. 27.12.19 N 1171-Ն, փոփ. 25.01.21 N 32-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 1051-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 44-Ն որոշումը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 209-Ն որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային

ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները

 

ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Հ/Հ

Ծառատեսակների

անվանումը

Խոշոր տրամագիծը

25 սմ և ավելի

Միջին

տրամագիծը 13սմ

մինչև 25 սմ

Փոքր

տրամագիծը

մինչև 13 սմ

1

2

3

4

5

1.

Գործափայտ

(խտացված խորանարդ մետր)

Ներքին շուկայի

և արտահանման համար

1)

Հաճարենի, թխկի, թեղի

32 000

28 000

23 000

2)

Կաղնի, հացենի, լորենի

60 000

53 000

47 000

3)

Բոխի

20 000

18 000

15 000

 

2.

Տեխնոլոգիական՝ մինչև 2 մետր երկարություն և 13 սանտիմետրից ավելի տրամագիծ ունեցող բնափայտ, որի վերամշակումից ստացվում են գործափայտային տեսականի կամ կիսաֆաբրիկատ (խտացված խորանարդ մետր)

Տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) 1 խ.խ.մ սահմանված գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս,

քան 10 000 ՀՀ դրամ

3.

Վառելափայտ (դարսված խորանարդ մետր)

Ներքին շուկայի համար

Արտահանման

համար

1)

Ինքնամթերում (արմատի վրա)

ֆիզիկական անձանց համար

2000

10 000

2)

Ինքնամթերում (արմատի վրա)

իրավաբանական անձանց համար

3000

10 000

3)

Ինքնամթերում (թափուկից)

750

10 000

4)

Մնացորդներ (ցախ)

240

 

 

Ծանոթություն

Ցանկում չնշված և այլ իրավական ակտերով չսահմանված ծառատեսակների՝ գործափայտի և տեխնոլոգիական բնափայտի գներն արմատի վրա սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից, ըստ տվյալ ծառատեսակի բնափայտի նյութական արժեքի տեսանկյունից: (նախադասությունը հանվել է 16.06.21 N 647-Ն):  2020-2021 թվականների համար նախատեսված և Արցախի Հանրապետության շրջանների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) բնակիչներին ըստ անհրաժեշտության որպես աջակցություն տրամադրվող մինչև 10 (տասը) խորանարդ մետր վառելափայտի բացթողման անդորրագրերը «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվում են անվճար (նախադասությունը լրաց.16.06.21 N 647-Ն)

(ծանոթությունը լրաց. 25.01.21 N 32-Ն, փոփ., լրաց. 16.06.21 N 647-Ն)

(աղյուսակը խմբ. 14.02.2018 N 104-Ն, լրաց. 14.03.19 N 151-Ն, խմբ.17.12.21 N 1386-Ն)

(Հավելվածը խմբ. 27.12.19  N 1171-Ն, լրաց. 25.01.21 N 32-Ն, փոփ., լրաց. 16.06.21 N 647-Ն, խմբ.17.12.21 N 1386-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ