Համարը 
N 209-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 209-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) բնական աղետների և այլ պատճառով տապալված ծառերից գործափայտի բացթողման նվազագույն գինը հաշվարկվում է տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) համար սահմանված գնի 50 տոկոսի չափով.

2) (ենթակետն ուժը կորցրել է 14.02.2018 N 104-Ն)

3) Արցախի Հանրապետության պետական անտառային ֆոնդից մթերված գործափայտի և վառելափայտի արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից իրականացվում է «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից արտահանման համար ձևակերպված փաստաթղթերի և դրանց վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա, իսկ կողահան և ոչ կողահան տախտակի, եզրատախտակի, տակառատախտակի, բրիկետի և փայտածուխի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ոչ պետական անտառային ֆոնդից ձեռք բերված (մթերված) գործափայտի և վառելափայտի արտահանումն իրականացվում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա:

(2-րդ կետը փոփ.14.02.2018 N 104-Ն, փոփ., լրաց. 14.03.19 N 151-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 1051-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 44-Ն որոշումը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 209-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ

                                

(դրամ)

խտացված խորանարդ մետրերով

Հ/Հ

Ծառատեսակների անվանումը

Ներքին շուկայի համար

Արտահանման համար

Խոշոր տրամագիծը 25 սմ և ավելի

Միջին տրամագիծը 13 սմ մինչև 25 սմ

Փոքր տրամագիծը մինչև 13 սմ

Խոշոր տրամագիծը 25 սմ և ավելի

Միջին տրամագիծը 13 սմ մինչև 25 սմ

Փոքր տրամագիծը մինչև 13 սմ

1

2

3

4

5

6

7

8

1.

Գործափայտ

           

1)

Հաճարենի

18000

15000

12000

22000

19000

16000

2)

Կաղնի, Հացենի, Լորենի

30000

26000

22000

36000

32000

28000

3)

Բոխի

7000

5000

3000

9000

7000

5000

2.

Վառելափայտ

   

1)

Ինքնամթերում (թափուկից)

240

6435

2)

Ինքնամթերում

(արմատի վրա)

2145

6435

3.

Տեխնոլոգիական փայտ (մինչև 2 մետր երկարության և մինչև 45 սանտիմետր տրամագիծ ունեցող, արտադրությունում օգտագործման ենթակա բնափայտ, որն առաջանում է ծառի վառելափայտային մասից և չի համապատասխանում գործափայտի որակական հատկանիշներին)

տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) համար սահմանված գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 7000

(աղյուսակը խմբ. 14.02.2018 N 104-Ն, լրաց. 14.03.19 N 151-Ն)

 

Ծանոթություն

Ցանկում չնշված ծառատեսակների մթերման նվազագույն գները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ