Համարը 
N 647-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.25/15(435)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի
N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2021թ.

N 647-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթները` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Ծանոթություն» բաժնում՝

1) «2020-2021 թվականների համար նախատեսված վառելափայտի բացթողման գները և առանձնահատկությունները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից, որը չի կարող գերազանցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վառելափայտի բացթողման գները:» նախադասությունը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«2020-2021 թվականների համար նախատեսված և Արցախի Հանրապետության շրջանների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) բնակիչներին ըստ անհրաժեշտության որպես աջակցություն տրամադրվող մինչև 10 (տասը) խորանարդ մետր վառելափայտի բացթողման անդորրագրերը «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվում են անվճար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ