ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» փետրվարի 2013թ. |
N 44-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ (ՄԵԿ ԽՏԱՑՎԱԾ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1051-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար)` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները (մեկ խորանարդ մետրի համար) սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 235 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1051-Ն որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2013 թվականի
փետրվարի 14-ի N 44-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ
ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ
(ՄԵԿ ԽՏԱՑՎԱԾ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ)
|
ՀՀ |
Ծառատեսակների անվանումը |
Ներքին շուկայի համար |
Արտահանման համար |
|
Խոշոր տրամագիծը 25սմ ավելի |
Միջին տրամագիծը 13/24սմ |
Փոքր տրամագիծը մինչև 12սմ |
Խոշոր տրամագիծը 25սմ ավելի |
Միջին տրամագիծը 13/24սմ |
Փոքր տրամագիծը մինչև 12սմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1 |
Գործափայտ (խտացված խորանարդ մետր) |
|
|
|
|
|
|
|
1) |
Հաճարենի, թխկի, թեղի |
12000 |
9000 |
7500 |
14000 |
11000 |
10500 |
|
2) |
Կաղնի, հացենի, լորենի |
20000 |
16000 |
13000 |
23000 |
19000 |
17000 |
|
3) |
Բոխի |
7000 |
5000 |
4000 |
8400 |
6000 |
4800 |
|
4) |
Այլ ծառատեսակներ |
պայմանագրային |
պայմանագրային |
|
2 |
Վառելափայտ |
|
|
|
1) |
Ինքնամթերում (թափուկից) |
240 |
3000 |
|
2) |
Ինքնամթերում (արմատի վրա) |
1500 |
3000 |
Ծանոթություն
1. Ցանկում չնշված ծառատեսակների ինքնամթերումն իրականացվում է պայմանագրային գների հիման վրա, որը սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Քամատապալ գործափայտի իրացման գինը սահմանվում է տվյալ գործափայտի (ծառատեսակի) արժեքի 50 տոկոսի չափով:
3. Հատումն իրականացվում է անտառային աշխատողների հսկողության ներքո:
4. Վառելափայտի արտահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից իրականացվում է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի կողմից մասնաճյուղերին, անտառապետություններին ընթացիկ տարվա համար սահմանված լիմիտների ծավալի հիման վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |