Համարը 
N 1051-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/27(189)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.03.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ (ՄԵԿ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 235 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» դեկտեմբերի 2011թ.

N 1051-Ն

ք.Ստեփանակերտ
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ (ՄԵԿ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 235 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողնման նվազագույն գները (մեկ խորանարդ մետրի համար)` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու մասին» N 235 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «30» դեկտեմբերի 2011թ. N 1051-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՐՄԱՏԻ ՎՐԱ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ

(ՄԵԿ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ)

 

դրամ (ներառյալ ԱԱՀ)

 

 

 

ՀՀ

 

Ծառատեսակների անվանումը

Ներքին շուկայի համար

Արտահանման համար

Խոշոր տրամագիծը 25սմ ավելի

Միջին տրամագիծը 13/24սմ

Փոքր տրամագիծը մինչև 12սմ

Խոշոր տրամագիծը 25սմ ավելի

Միջին տրամագիծը 13/24սմ

Փոքր տրամագիծը մինչև 12սմ

1

2

 3

 4

 5

 6

 7

 8

1.

Գործափայտ (խտացված խորանարդ մետր)

           
 

Ինքնամթերում (արմատի վրա)

           

1)

Հաճարենի, թխկի, թեղի

10000

8000

6000

12000

9600

7200

2)

Կաղնի, հացենի, լորենի

15000

12000

10000

18000

14400

12000

3)

Բոխի

7000

5000

4000

8400

6000

4800

4)

Այլ ծառատեսակներ

պայմանագրային

պայմանագրային

2

Վառելափայտ (պահեստային խորանարդ մետր)

   

1)

Ինքնամթերում (թափուկից)

240

1500

2)

Ինքնամթերում (արմատի վրա)

600

1500

Ծանոթություն

 

1. Ցանկում չնշված ծառատեսակների ինքնամթերումն իրականացվում է պայմանագրային գների հիման վրա, որը սահմանում է պետական լիազոր մարմինը:

2. Քամետապալ գործափայտի իրացման գինը սահմանվում է տվյալ գործափայտի (ծառատեսակի) արժեքի 50 տոկոսի չափով:

3. Հատումն իրականացվում է անտառային պետական ծառայության աշխատողների հսկողության ներքո, իսկ մինչև հատատեղը անտառային ճանապարհների նորոգումը կամ կառուցումը, ինչպես նաև այլ շինությունների կառուցումը կատարվում է անտառօգտագործողների (իրավաբանական անձանց) կողմից` նախագիծը համաձայնեցնելով «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:

4. Գործափայտի, ինչպես նաև դրանից ստացված անտառանյութի (սղոցված, ճեղքված և այլ ձևի մշակված) արտահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից իրականացվում է համապատասխան փաստաթղթի (անտառային տոմսի, սղոցանյութի ձեռքբերման և այլն) առկայության դեպքում` պետական լիազոր մարմնի թույլտվության հիման վրա:

5. Վառելափայտի արտահանումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից իրականացվում է «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մասնաճյուղերին, անտառապետություններին ընթացիկ տարվա համար սահմանված լիմիտների ծավալի հիման վրա: Արտահանումը իրականացվում է միայն սույն հավելվածում վառելափայտի արտահանման համար սահմանված (թափուկի և արմատի վրա) սակագնի հիման վրա:

6. Անտառօգտագործողները թափուկի տեսքով վառելափայտի մթերման դեպքում ազատվում են բնօգտագործման վճարից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ