ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել ԼՂՀ անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ապրանքների արտահանումը արգելելու մասին» թիվ 74 որոշման 1-ին կետի` վառելափայտի և գործափայտի արտահանմանը վերաբերող մասը և ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի «ԼՂՀ տարածքից կաղնու գործափայտի և սղոցանյութի արտահանումը արգելելու մասին» թիվ 65 որոշումը:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 235 որոշման |
ԼՂՀ անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար)
դրամ
|
ՀՀ |
Բնափայտի և ծառատեսակների անվանումը |
Ներքին շուկայի համար (ներառյալ ԱԱՀ) |
Արտահանման համար (ներառյալ ԱԱՀ) |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Վառելափայտ |
|
|
| |
ինքնամթերում (թափուկից) |
600 |
- |
| |
ինքնամթերում |
1200 |
2400 |
|
2. |
Գործափայտ* |
|
|
| |
ինքնամթերում** |
|
|
|
2.1 |
Հաճարենի, թխկի, թեղի |
20000 |
24000 |
|
2.2 |
Կաղնի, հացենի, լորենի |
25000 |
30000 |
|
2.3 |
Բոխի |
12000 |
14000 |
|
2.4 |
Այլ ծառատեսակներ |
պայմանագրային |
Ծանոթություն:
1. * Թույլատրվում է 25 սանտիմետրից ավելի բնի կտրվածք ունեցող ծառերի հատումը:
2. ** Հատումը իրականացվում է անտառների պահպանության աշխատողների անմիջական հսկողության ներքո, իսկ մինչև հատատեղ անտառային ճանապարհների և այլ շինությունների կառուցումը կատարվում է հատողի (անտառօգտագործողի) կողմից` նախագիծը համաձայնեցնելով «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի հետ:
3. Ցանկում չնշված ծառատեսակների հատումն իրականացվում է պայմանագրային գների հիման վրա, որը սահմանվում է լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով ԼՂՀ կառավարության հետ:
4. Սղոցանյութի արտահանումն իրականացվում է ԼՂՀ տարածքից գործափայտի (ինքնամթերում) արմատի վրա արտահանման համար փաստաթղթի (անտառային տոմսի, սղոցանյութի ձեռք բերման և այլն) առկայության դեպքում` ԼՂՀ անտառների կառավարման ոլորտում լիազոր մարմնի թույլտվության հիման վրա:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |