ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հուլիսի 2009թ. |
N 486-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 235 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու մասին» թիվ 235 որոշման հավելվածում «Ծանոթություն» բաժնում ավելացնել նոր 5-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ. «5. Հաստատված գործափայտի գները քամետապալ ծառատեսակների համար նվազեցնել 50 տոկոսի չափով»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը` առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթներով, «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական անտառային ֆոնդի տարածքում կատարված մոնիթորինգի տվյալների հիման վրա սահմանել 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մասամբ պիտանի քամետապալ ծառատեսակների գործափայտի ծավալները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |