ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ տարածքից կաղնու գործափայտի և սղոցանյութի արտահանումը արգելելու մասին
Հաշվի առնելով, որ կաղնու փայտի նկատմամբ վերամշակողների պահանջարկը գերազանցում է պահանջվող որակի անտառանյութի առկայությունը և ԼՂՀ անտառների որակական կազմի պահպանությունը ուժեղացնելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Արգելել ԼՂՀ տարածքից կաղնու բնափայտի և սղոցանյութի (տախտակ, ձող և այլն) արտահանումը:
2. ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությանը և ԼՂՀ հարկային պետական ծառայությանը` վերահսկողություն սահմանել որոշման իրականացման նկատմամբ:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |