Համարը 
N 164-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.04.05/07(141)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 235 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2010թ.

N 164-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 235 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու մասին» թիվ 235 որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2010թ. թիվ 164-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ (ԻՐԱՑՄԱՆ) ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ (ՄԵԿ ԽՏԱՑՎԱԾ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ)

 

դրամ (ներառյալ ԱԱՀ) 

 

ՀՀ

 

Ծառատեսակների անվանումը

Ներքին շուկայի համար

Արտահանման համար

Խոշոր տրամագիծը 25սմ ավելի

Միջին տրամագիծը

13-24սմ

Փոքր տրամագիծը մինչև 12սմ

Խոշոր տրամագիծը 25սմ ավելի

Միջին տրամագիծը 13-24սմ

Փոքր տրամագիծը մինչև 12սմ

1

2

3

4

5

6

7

8

1.

Գործափայտ (խտացված խորանարդ մետր)

           
 

Ինքնամթերում (արմատի վրա)

           

1.1

Հաճարենի,

թխկի, թեղի

20000

16000

12000

26000

20000

14000

1.2

Կաղնի, հացենի, լորենի

25000

19000

13000

32000

26000

20000

1.3

Բոխի

12000

10000

8000

14000

12000

10000

1.4

Այլ ծառատեսակներ

պայմանագրային

պայմանագրային

2

Վառելափայտ (պահեստային խորանարդ մետր)

   

2.1

Ինքնամթերում (թափուկից)

600

3000

2.2

Ինքնամթերում (արմատի վրա)

1200

3000

 

Ծանոթություն`

1. Ցանկում չնշված ծառատեսակների ինքնամթերումն իրականացվում է պայմանագրային գների հիման վրա, որը սահմանում է պետական լիազոր մարմինը:

2. Հատումն իրականացվում է անտառային պետական ծառայության աշխատողների անմիջական հսկողության ներքո, իսկ մինչև հատատեղ անտառային ճանապարհների նորոգումը կամ կառուցումը, ինչպես նաև այլ շինությունների կառուցումը կատարվում է անտառօգտագործողի կողմից` նախագիծը համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ:

3. Գործափայտի, ինչպես նաև դրանից ստացված անտառանյութի (սղոցված, ճեղքված և այլ ձևի մշակված) արտահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից իրականացվում է համապատասխան փաստաթղթի (անտառային տոմսի, սղոցանյութի ձեռքբերման և այլն) առկայության դեպքում` պետական լիազոր մարմնի թույլտվության հիման վրա:

4. Միջին և փոքր տրամագծերի ծառատեսակների հատումը (մթերումը) իրականացվում է խնամքի (նոսրացման, անցումային) հատման ընթացքում:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ