Համարը 
N 235
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.04/14(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ապրանքների արտահանումը արգելելու մասին» թիվ 74 որոշման 1-ին կետի` վառելափայտի և գործափայտի արտահանմանը վերաբերող մասը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ (ԻՐԱՑՄԱՆ) ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ (ՄԵԿ ԽՏԱՑՎԱԾ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» մարտի 2008թ.

N 235

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները (մեկ խտացված խորանարդ մետրի համար) սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հաստատել ԼՂՀ անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ապրանքների արտահանումը արգելելու մասին» թիվ 74 որոշման 1-ին կետի` վառելափայտի և գործափայտի արտահանմանը վերաբերող մասը և ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի «ԼՂՀ տարածքից կաղնու գործափայտի և սղոցանյութի արտահանումը արգելելու մասին» թիվ 65 որոշումը:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

թիվ 235 որոշման

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԲՆԱՓԱՅՏԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ (ԻՐԱՑՄԱՆ) ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ (ՄԵԿ ԽՏԱՑՎԱԾ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ)

դրամ (ներառյալ ԱԱՀ) 

     

 

ՀՀ

 

Ծառատեսակների անվանումը

Ներքին շուկայի համար

Արտահանման համար

Խոշոր տրամագիծը 25սմ ավելի

Միջին տրամագիծը

13-24սմ

Փոքր տրամագիծը մինչև 12սմ

Խոշոր տրամագիծը 25սմ ավելի

Միջին տրամագիծը 13-24սմ

Փոքր տրամագիծը մինչև 12սմ

1

2

3

4

5

6

7

8

1.

Գործափայտ (խտացված խորանարդ մետր)

           
 

Ինքնամթերում (արմատի վրա)

           

1.1

Հաճարենի,

թխկի, թեղի

20000

16000

12000

26000

20000

14000

1.2

Կաղնի, հացենի, լորենի

25000

19000

13000

32000

26000

20000

1.3

Բոխի

12000

10000

8000

14000

12000

10000

1.4

Այլ ծառատեսակներ

պայմանագրային

պայմանագրային

2

Վառելափայտ (պահեստային խորանարդ մետր)

   

2.1

Ինքնամթերում (թափուկից)

600

3000

2.2

Ինքնամթերում (արմատի վրա)

1200

3000

       (Հավելվածը խմբ. 01.04.2010 N 164-Ն)

 

 

         ԼՂՀ կառավարության աշխատակազմի

         ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան