ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 28 օգոստոսի 2019թ. |
N 724-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 335 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 335 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի օգոստոսի 28-ի N 724-Ն որոշման |
|
|
«Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
2003 թվականի նոյեմբերի 28-ի N 335 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե «Լիցենզավորման մասին» օրենքով և իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականով սույն կարգով նախատեսված գործունեությունն իրականացնելն արգելված չէ:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է վտանգավոր թափոնների վրա, բացառությամբ միջուկային և ռադիոակտիվ թափոնների, որոնց փոխադրման, օգտագործման, պահպանման, վերամշակման ու թաղման գործունեության լիցենզավորումն իրականացվում է լիցենզավորման առանձին կարգով:
4. Առանց սույն կարգով տրված Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի՝ այդ գործունեություն իրականացնելն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
5. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրը կամ լիցենզիայի կամ դրա ներդիրի կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով սահմանված կարգով ու չափով: Ընդ որում`
1) բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել և ներկայացնել լիցենզավորող մարմին ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացման համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու և պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում` պետական տուրքը չվճարելու հիմքով:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
6. Սույն կարգով նախատեսված գործունեության համար լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
7. Լիցենզավորող հանձնաժողովը կազմվում է ոլորտի իրավասու պետական կառավարման լիազոր մարմինների ներկայացուցիչներից ու բնագավառի մասնագետներից և ղեկավարվում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի կողմից: Լիցենզավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:
8. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող են ներկայացնել առձեռն կամ փոստով:
10. Լիցենզավորող մարմինը որոշում է ընդունում հայտատուին լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին:
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` լիցենզավորված անձ) իրավունք ունեն զբաղվելու Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեությամբ, եթե ստացել են սույն կարգի NN 1 և 2 ձևերին համապատասխան Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և սույն կարգի NN 3 և 4 ձևերին համապատասխան լիցենզիայի ներդիր: Լիցենզավորված անձը կարող է զբաղվել միայն լիցենզիայի ներդիրում նշված գործունեության տեսակով:
12. Հայտատուն Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիային կից լիցենզիայի ներդիր ստանալու նպատակով լիցենզավորող մարմին է ներկայացնում սույն կարգի NN 5 և 6 ձևերի հայտ (այսուհետ՝ հայտ): Հայտը ներկայացվում է անձամբ կամ լիազորված անձի միջոցով:
13. Հայտում նշվում է՝
1) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, հայտատուի պետական գրանցման համարը և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տեղեկություն աղբավայրից ստացվող հումքով վտանգավոր թափոնների վերամշակում կատարելու վերաբերյալ.
2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, հայտատուի պետական հաշվառման համարը և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տեղեկություն աղբավայրից ստացվող հումքով վտանգավոր թափոնների վերամշակում կատարելու վերաբերյալ:
14. Հայտին կից ներկայացվում են՝
1) վտանգավոր թափոնների հավաքման դեպքում՝
ա. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված տարածքի (անվանումը, մակերեսը, պահեստավորման ծավալը) և թափոնների հավաքման մասնագիտացված սարքավորումներով ապահովվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) վտանգավոր թափոնների փոխադրման դեպքում՝
ա. ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության պատճենը,
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների վերաբերյալ,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
3) վտանգավոր թափոնների տեղադրման դեպքում՝
ա. տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների տեղադրման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
4) վտանգավոր թափոնների պահման դեպքում՝
ա. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված տարածքի (անվանումը, մակերեսը, պահեստավորման ծավալը) և դրա օդափոխման և հակահրդեհային համակարգերով ապահովվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) վտանգավոր թափոնների մշակման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
6) վտանգավոր թափոնների վերամշակման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ե. վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն աղբավայրից ստացվող հումքով իրականացնելու դեպքում՝ այլ անձանց կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չվերամշակվող աղբավայրի և (կամ) դրա ազատ մնացորդի տնօրինման իրավասություն ունեցող անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ տվյալ աղբավայրը և (կամ) դրա ազատ մնացորդը վերամշակելու վերաբերյալ կնքված պայմանագիրը: Պայմանագրում, որպես դրա ուժի մեջ մտնելու պայման, կարող է սահմանվել վերը նշված լիցենզիան տրամադրելու մասին լիցենզավորող մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու հանգամանքը.
7) վտանգավոր թափոնների օգտահանման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
8) վտանգավոր թափոնների հեռացման դեպքում՝
ա. տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների հեռացման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
9) վտանգավոր թափոնների վնասազերծման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
10) վտանգավոր թափոնների թաղման դեպքում՝
ա. տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների թաղման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
11) լիցենզիայի ներդիր ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ):
15. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողով:
16. Լիցենզավորող մարմինը, մինչև լիցենզիա ստանալու հայտի մասին որոշում ընդունելը, լիցենզավորող հանձնաժողովի միջոցով պարզում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը:
17. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և սահմանված կարգով կրկին ներկայացնել:
18. Լիցենզավորող հանձնաժողովը, հայտը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 14 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում եզրակացություն տվյալ հայտատուի՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ և, լիցենզիա կամ լիցենզիային կից նոր ներդիր ստանալու հայտը բավարարելու դեպքում, լիցենզավորող մարմինն արձակում է հրաման լիցենզիա և (կամ) լիցենզիայի ներդիր տալու մասին և հայտատուի անվամբ ձևակերպում է լիցենզիա՝ սույն կարգի NN 1 կամ 2 ձևերին համապատասխան և (կամ) լիցենզիայի ներդիր` սույն կարգի NN 3 կամ 4 ձևերին համապատասխան:
19. Լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրն անմիջականորեն տրվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին, կամ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով ուղարկվում է նշված անձանց:
20. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնելու միայն լիցենզիայում, ինչպես նաև ներդիրում նշված վայրում:
21. Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները: Պարտադիր պահպանման նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին են հանձնվում լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորված անձին հայտնվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետից ոչ ուշ: Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներն ու պայմանները:
22. Լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան հսկողություն ապահովելու նպատակով տրված լիցենզիայի մասին հայտնում է սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին:
23. Հայտատուն իրավունք ունի «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիցենզավորող մարմնի լիցենզիան կամ լիցենզիային կից նոր ներդիրի տրամադրումը մերժելու որոշումները և լիցենզիայի գործողության ընթացքում դրա հետ կապված լիցենզավորող մարմնի գործողությունները՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն:
24. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործունեության կասեցումը, դադարեցումը և հայտի մերժումը կատարվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:
4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
25. Սույն կարգի համաձայն լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչությունը և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Սույն կարգին համապատասխան լիցենզավորված անձինք պարտավոր են օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման մասին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը: Լիցենզավորված անձինք հաշվետվությունները կարող են ներկայացնել էլեկտրոնային համակարգով հետևյալ հասցեով` info@mnp.nkr.am:
5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
27. Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից ներդիրում նշված գործունեության տեսակից բացի լիցենզիայով նախատեսված գործունեության այլ տեսակով զբաղվելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի նոր ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն NN 7 և 8 ձևերի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը՝ գործունեության տեսակին համապատասխան:
28. Լիցենզիային կից նոր ներդիրի տրամադրումն իրականացվում է սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված կարգով:
29. Սույն կարգի 27-րդ կետի համաձայն ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պայմաններին ու պահանջներին:
30. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
6. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
31. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան):
32. Էլեկտրոնային գրանցամատյանում նշվում են`
1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը, բնակության վայրը և հաշվառման հասցեն.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը.
4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.
5) գործունեության իրականացման վայրը (հասցեն).
6) գործողության ժամկետը.
7) տեղեկություններ էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման մասին.
8) «Լիցենզավորման մասին» օրենքով կամ լիցենզավորման կարգով նախատեսված այլ տեղեկություններ:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _____ՎԹ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________________________
(հասցեն)
___________________________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
Լիցենզիան տալու ամսաթիվը ____ __________20 թ.
|
ԱՀ բնապահպանության և բնական |
________________ |
|
ռեսուրսների նախարար |
(ստորագրությունը) |
Կ. Տ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _____ՎԹ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և բնակության վայրը __________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________________________
(հասցեն)
___________________________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
Լիցենզիան տալու ամսաթիվը _____ _____________20 թ.
|
ԱՀ բնապահպանության և բնական |
________________ |
|
ռեսուրսների նախարար |
(ստորագրությունը) |
Կ. Տ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴԻՐ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
__________________________________________________________________________________
(ՎԹ լիցենզիայի և ներդիրի համարները)
__________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
__________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
Գործունեության իրականացման վայրը _________________________________________________
(հասցեն)
__________________________________________________________________________________
(թափոնների տեսակը)
__________________________________________________________________________________
(տալու ամսաթիվը)
Գործողության ժամկետը՝ անժամկետ
|
ԱՀ բնապահպանության և բնական |
________________ |
|
ռեսուրսների նախարար |
(ստորագրությունը) |
Կ. Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴԻՐ
ԱՐՑԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
___________________________________________________________________________________
(ՎԹ լիցենզիայի և ներդիրի համարները)
___________________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
___________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
Գործունեության իրականացման վայրը _________________________________________________
(հասցեն)
___________________________________________________________________________________
(թափոնների տեսակը)
___________________________________________________________________________________
(տալու ամսաթիվը)
Գործողության ժամկետը՝ անժամկետ
|
ԱՀ բնապահպանության և բնական |
________________ |
|
ռեսուրսների նախարար |
(ստորագրությունը) |
Կ. Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը ______________________________________________
_______________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը
_______________________________________________________________________________
(հասցեն)
_______________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
_______________________________________________________________________________
(հասցեն)
_______________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, _______________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական գրանցման համարը ________________________________________
_______________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը)
_____ _______________ 20 թ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը _______________________________________
________________________________________________________________________________
2. Բնակության վայրը ______________________________________________________________
________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը _____________________________________________
________________________________________________________________________________
(հասցեն)
________________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, ________________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական հաշվառման համարը________________________________________
________________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ___________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
________________________________________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը)
_____ _______________ 20 թ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ
ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը_________________________________________________
_________________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը
_________________________________________________________________________________
(հասցեն)
_________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
_________________________________________________________________________________
(հասցեն)
_________________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, _________________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական գրանցման համարը
_________________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ___________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը)
_____ _______________ 20 թ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ
ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը
___________________________________________________________________________________
2. Բնակության վայրը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
___________________________________________________________________________________
(հասցեն)
___________________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, ___________________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական հաշվառման համարը
___________________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով
այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ______________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
___________________________________________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը)
_____ _______________ 20 թ.»: