ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին |
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ժգ» ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետ.
«ժդ) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-ին կետով.
«101. Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ ընթացիկ տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 10 000-20 000 ՀՀ դրամ,
բ) հեստապարային ակումբի համար՝ ընթացիկ տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 100 000-300 000 ՀՀ դրամ:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-27-Ն |
|