ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊեՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊեՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում «Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 40-րդ օրն անցկացվում են Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններ» բառերը փոխարինել «...Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 160 օրվա ընթացքում անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն» բառերով:
Արտահերթ ընտրություն անցկացնելու օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հոդված 2. Արտահերթ ընտրության համար ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել ընտրության օրվանից 30 օր առաջ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ:
Հոդված 3. Թեկնածուների առաջադրումն ու գրանցումը արտահերթ ընտրության ժամանակ
Արտահերթ ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ: Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 27 օր առաջ և ոչ ուշ, քան 24 օր առաջ և մինչև ժամը 18.00:
Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում է ընտրությունից 22 օր առաջ և ավարտվում ընտրությունից 12 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:
Թեկնածուների գրանցումն սկսվում է ընտրությունից 12 օր առաջ և ավարտվում ընտրությունից ոչ ուշ, քան 9 օր առաջ:
Հոդված 4. Արտահերթ ընտրության անցկացման կարգը
Արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրությունից հետո յոթօրյա ժամկետում:
Հոդված 6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում «Ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը մամուլում հրապարակում է ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում» պարբերությունը փոխարինել «Ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը մամուլում հրապարակում է ոչ ուշ, քան ՀՆԳօրյա ժամկետում» պարբերությամբ:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
22 ապրիլի 1997թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-40 |
|