Համարը 
ՀՕ-185
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.02.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.02.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ-ՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2002 թվականի

 փետրվարի 6-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկել 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (լրացումներով և փոփոխություններով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք»:

 

Հոդված 2. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1964 թվականի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև «Ցուցակ քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով» վերնագիրը կրող թիվ 1 հավելվածը և «Դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը» վերնագիրը կրող թիվ 2 հավելվածը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

14 փետրվարի 2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-185