ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
փետրվարի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 14.05.08 ՀՕ-32)
Հոդված 1. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկել 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (2007 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ կատարված լրացումներով և փոփոխություններով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք»:
(1-ին հոդվածը լրաց. 14.05.08 ՀՕ-32)
Հոդված 2. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1964 թվականի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև «Ցուցակ քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով» վերնագիրը կրող թիվ 1 հավելվածը և «Դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը» վերնագիրը կրող թիվ 2 հավելվածը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
14 փետրվարի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-185 |
|