Համարը 
N 123-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.06.26/16(407)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.06.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի
N 115 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020թ.

N 123-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ

15-Ի N 115 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 115 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««Զենքի մասին» օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արցախի Հանրապետության հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի (այսուհետ՝ գնդակապարկուճադարան) գործունեությունն իրականացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) փորձաքրեագիտական բաժնի (այսուհետ՝ բաժին) կողմից:

2. Գնդակապարկուճադարանի վարման ընթացքում ոստիկանությունը ղեկավարվում է ոստիկանության գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ, սույն կարգով, ինչպես նաև Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:»,

բ. 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«II. Գնդակապարկուճադարանի վարման և գործունեության իրականացման հետ կապված բաժնի հիմնական խնդիրները և գործառույթները»,

գ. 3-րդ կետում «հիմնական» բառից առաջ լրացնել «վարման և գործունեության իրականացման հետ կապված բաժնի» բառերը,

դ. 3-րդ կետի «գ» ենթակետում, 4-րդ կետի «բ» ենթակետում, 19-րդ կետում, 20-րդ կետի «գ»-«զ» ենթակետերում, 27-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառերով,

ե. 6-րդ կետի երկրորդ պարբերությունում, 14-րդ, 22-րդ, 26-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառերով,

զ. 14-րդ կետում «Ներքին գործերի» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով,

է. 15-րդ կետի «գ» ենթակետում «մեկ անգամ» բառերը փոխարինել «մենահատ ռեժիմով» բառերով,

ը. 16-րդ կետի առաջին պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական բաժանմունքում» բառերը փոխարինել «ոստիկանության փորձաքրեագիտական բաժնում» բառերով,

թ. 20-րդ և 21-րդ կետերում «Զենքի մասին» բառերից հետո հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,

ժ. 21-րդ կետի երկրորդ պարբերությունում «գնդակապարկուճադարանի աշխատողը» բառերը փոխարինել «գնդակապարկուճադարանի ծառայողը», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը» բառերը՝ «ոստիկանության պետը» բառերով, իսկ երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ստուգման նպատակով կրակվում է զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:»,

ժա. 22-րդ կետում «գնդակապարկուճադարանի աշխատողների» բառերը փոխարինել «գնդակապարկուճադարանի ծառայողների», իսկ «իսկ երկրորդը» բառերը՝ «իսկ երրորդը» բառերով,

ժբ. 25-րդ կետում «ներքին գործերի տարածքային մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության տարածքային ստորաբաժանման» բառերով,

ժգ. 26-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ