Համարը 
ՀՕ-43-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 71-րդ, 72-րդ հոդվածները և 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ համապատասխան հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:».

2) 4-րդ մասում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառը.

2) 2-րդ մասի «ա» կետում «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն