Համարը 
ՀՕ-9-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.18/05(224)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.03.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

փետրվարի 21-ին

 

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի չորրորդ պարբերությունը «զբոսայգիները և այլ» բառերից հետո լրացնել «պատմաճարտարապետական կառույցները և» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն հինգ տարի հետո:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Չի թույլատրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «մեկամսյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով, «քննում են» բառը` «քննարկում են» բառով, իսկ «` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը» բառերը հանել.

2) 4-րդ մասի «կառավարություն` որոշում կայացնելու համար» բառերը փոխարինել «կառավարության քննարկմանը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անվանակոչումները և անվանափոխումները» բառերը փոխարինել «անվանումները»բառով.

2) 1.1-ին մասի «բ» կետի «և (կամ)» բառերը փոխարինել» «կամ» բառով.

3) 1.1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի «բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի» բառերը փոխարինել «՝ սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) «գ» կետի «համաձայնեցնում և հաշվառում է» բառերը փոխարինել «հաշվառում, այնուհետև գրանցում է» բառերով.

2) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 մարտի 2013թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-9-Ն