ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ում առնվազն 35 տարին լրանում է նախագահական ընտրությունների տարում»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
2 օգոստոսի 1997թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-45 |
|