ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 255 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) և վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման 2-րդ, 2.1-ին, 4-րդ կետերում և որոշման 2-րդ կետով հաստատված կարգում «Լեռնային Ղարաբաղի» բառերը, բացառությամբ ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, փոխարինել «Արցախի» բառով.
4) որոշման 2.1-ին կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
5) որոշման 2-րդ կետով հաստատված կարգի՝
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո` մինչև վաճառքի հանելը, բայց ոչ ուշ քան մինչև ապրանքները ստանալու օրվա ավարտը` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ), բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Արցախի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները գրանցման գրքերում ենթակա են գրանցման (հաշվառման) ապրանքները ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո` մինչև վաճառքի հանելը, բայց ոչ ուշ, քան ապրանքները ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարկային մարմնի ներկայացուցչի կողմից սահմանված կարգով կազմվել է ապրանքանյութական արժեքների հաշվառման ամփոփագիր:
Տնտեսավարող սուբյեկտներն աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) պարտավոր են գրանցման գիրքը պահել առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրում (կետում):»,
բ. Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի ապրիլի 2-ի N 224-Ն որոշման |
ՀԱՅՏ
ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ)
ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
| Փաստաթղթի հերթական համարը |
|
ԱՀ ֆինանսների նախարարության |
| N___________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
___________________________
|
|
|
հարկ վճարողներին սպասարկող
ստորաբաժանման պետ |
| |
|
___________________________ |
|
_________________________________________________________________
(հարկ վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)) |
|
_________________________________________________________________
(հարկ վճարողի բնակության կամ գտնվելու վայրը) |
Խնդրում եմ հաշվառել վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց
գների (հասույթի) գրանցման գիրքը (գրքերը).
|
1._____________________________________________
(առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրը (կետը),
______________________________________________
գրքի վարման ձևը), |
|
|
էլեկտրոնային թղթային
|
|
|
|
|
|
անհրաժեշտ է նշել | |
|
2._____________________________________________
______________________________________________ |
|
|
էլեկտրոնային թղթային
|
|
|
|
|
|
անհրաժեշտ է նշել | |
|
3._____________________________________________
______________________________________________ |
|
|
էլեկտրոնային թղթային
|
|
|
|
|
|
անհրաժեշտ է նշել | |
Նշված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրի (կետի) համար նախկինում գիրք`
1. չեմ հաշվառել.
(ընդգծել)
2. հաշվառել եմ հետևյալ առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրի (կետի) համար.
|
1. ____________________________________________
(առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրը (կետը),
_____________________________________________
գրքի վարման ձևը), |
|
|
էլեկտրոնային թղթային
|
|
|
|
|
|
անհրաժեշտ է նշել | |
|
2. ____________________________________________
____________________________________________ |
|
|
էլեկտրոնային թղթային
|
|
|
|
|
|
անհրաժեշտ է նշել | |
|
3. ____________________________________________
____________________________________________ |
|
|
էլեկտրոնային թղթային
|
|
|
|
|
|
անհրաժեշտ է նշել | |
Հաշվառումը վարվում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից
սահմանված չափանիշներին բավարարող հետևյալ համակարգչային ծրագրով.*
|
____________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________ |
Կից ներկայացնում եմ՝
1. նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը.
2. հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրից օգտվելու համապատասխան փաստաթղթի պատճենը*:
|
Հարկ վճարողի պաշտոնատար
կամ լիազորված անձ |
|
__________________
(ստորագրությունը) |
__________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
| |
|
|
|
|
Կ.Տ. |
|
|
|
| |
|
|
____ _______________ 20 թ. |
_____________________________
* Լրացվում (ներկայացվում) է միայն էլեկտրոնային գիրք հաշվառելու դեպքում:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա.ԼԱԶԱՐՅԱՆ |