Համարը 
N 255
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”26” դեկտեմբերի 2000թ.

N 255

 ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) և վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին

 

Համաձայն «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը` համաձայնեցնելով ԼՂՀ ֆինանսների նախարարության և ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի հետ:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանքներ) առաքող կամ տրամադրող (այսուհետև` առաքող) կամ տեղափոխող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների), ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև տնտեսավարող սուբյեկտներ) վրա:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռներեցները եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց, շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև ապրանքների առաքման կամ տրամադրման (այսուհետև` առաքման) կամ տեղափոխման դեպքում պարտավոր են սույն կարգին համապատասխան վարել դրանց գրքերում (այսուհետև` առաքումների գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

Առաքումների գրանցման գրքում չի գրանցվում պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն տարածքում) տեղափոխումը, խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով արտադրանքի առաքումը, տարածման նպատակով մամուլի տեղափոխումը, վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը:

3. Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում են, կարվում և կազմվում են, որից հետո առաքումների գրանցման գիրքը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմին` կնքման և համարակալման համար: Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններում:

Առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (կետի) համար (պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստ, այլ մատակարարման վայրեր) վարվում է առանձին առաքումների գրանցման գիրք:

Առաքումների գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և առաքումների գրանցման գրքի հերթական համարը: Առաքումների իրականացման (ապրանքների բաց թողման) վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է այդ վայրի (կետի) հասցեն:

4. Լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտի մոտ մինչև գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններ` նրանց պահանջի դեպքում:

Առաքումների գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր առաքումների գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմիններ` կնքման և համարակալման համար:

 

II. Առաքվող, տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման կարգը

 

5. Տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետև` ապրանք), բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ մասում նշվածների:

Առաքվող ապրանքը ներառում է`

ա/ տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն).

բ/ իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բաց թողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց):

Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետերում սահմանված կարգով գրանցված և տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ վաճառքի կետ (այդ թվում` ոչ հիմնական) առաքվող, ինչպես նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:

Տեղափոխվող ապրանքը ներառում է այն ապրանքը, արտադրանքը, որը տեղափոխվում է առաքողի հասցեից (պահեստից, այլ մատակարարման վայրից) կամ այն ապրանքը, որը տնտեսավարող սուբյեկտի կողմից տեղափոխվում է իր հասցեով (պահեստ): Տեղափոխվող ապրանքը ներառում է ինչպես գնորդին (սպառողին) առաքող (որևէ ձևով օտարվող) ապրանքը, այնպես էլ տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից (այդ թվում` մաքսային) վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն), տեղափոխվող ապրանքը (պատրաստի արտադրանքը):

6. Ապրանքների առաքումն իրականացվում է սահմանված կարգով լրացվող սկզբնական հաշվարկային փաստաթղթերի (ապրանք-տրանսպորտային բեռնագիր, պահեստի ելքի անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն, (այսուհետև` հաշիվ-ապրանքագիր) հիման վրա:

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը հաշվառվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:

Առաքված ապրանքները վերադարձնելու դեպքում կատարվում է ձևակերպում և գրանցում` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:

7. Ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը), յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության, գրանցման հերթական համարներով:

8. Առաքումների գրանցման գրքում առաքումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից հերթական համարով գրանցվում է առաքվող ապրանքատեսակի խոշորացված խմբի անվանումը (օրինակ. սննդամթերք, շինանյութ և այլն), հաշիվ-ապրանքագրի տվյալները, տվյալ տարածքից տեղափոխման ձևը (տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը (համարը) կամ նշում առձեռն (առանց տրանսպորտային միջոցի) տեղափոխման մասին և ապրանքի հասցեագրման (տեղափոխման) վայրը:

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրառումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:

9. Առաքումների գրանցման գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) տրվող հաշիվ-ապրանքագրի վերևի աջ անկյունում կատարվում է «Առաքողի գրանցման գրքի N ____» գրառումը և գրառման մեջ համարի համար նախատեսված մասում լրացվում է առաքողի առաքումների գրանցման գրքի էջի` տվյալ հաշվարկային փաստաթղթի գրանցման տողի հերթական համարը ըստ 1-ին սյունակի:

10. Առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի (առաքումների իրականացման) ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման (բացթողման) կետում (շինությունում, վայրում):

 

III. Տեղափոխվող ապրանքների հաշվառումը

 

11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող բոլոր տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Գնորդ (ստացող) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքներն ինքնուրույն տեղափոխելիս պարտադիր է ապրանքների ձեռքբերման փաստաթղթի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` մաքսային համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

Հաշիվ-ապրանքագրերի դեպքում դրանք պետք է լրացված լինեն հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետի պահանջները:

12. Ապրանքներ տեղափոխելիս ապրանքներ տեղափոխողի (առաքող, գնորդ (ստացող) կամ տրանսպորտային կազմակերպություն) մոտ առկա հաշիվ-ապրանքագրում տեղափոխման ձևի և վայրի մասին կատարված նշումը պետք է համընկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող առաքողի սուբյեկտի առաքումների գրանցման գրքի համապատասխան տողի 6-րդ սյունակում կատարված նշման հետ:

 

IV. Պատասխանատվությունը սույն կարգի պահանջները խախտելու համար

 

13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Առաքվող ապրանքների գրանցումը ներառում է.

ա/ առաքումների գրանցման գրքի ապրանքների գրանցման էջի 1-4-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման ըստ էության գրանցումը).

բ/ սույն կարգի 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.

գ/ սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:

15. Տեղափոխվող ապրանքների գրանցումը ներառում է.

ա/ առաքող տնտեսավարող սուբյեկտի համար առաքումների գրանցման գրքի 5-ից 7-րդ սյունակների լրացումը (տեղափոխման համար հանձնված ապրանքների ըստ էության գրանցումը).

բ/ տեղափոխվող տրանսպորտային կազմակերպության (անհատապես վճարովի բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռներեցի) համար սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջի կատարումը:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ (գործունեության նկատմամբ) իրականացնում են ստուգումներ և ուսումնասիրություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից որոշվող պարբերականությամբ:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կատարում է ճշգրտումներ (գրանցումներ) առաքումների գրանցման գրքերում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

 

 

առաքումների գրանցման գրքի էջի ձև

 

էջ N

 

հ/հ

Ապրանքատեսակի խմբի անվանումը

Հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը

Ընդհանուր գումարը ներառյալ ԱԱՀ (դրամով)

Առաքման (ապրանքը բաց թողելու, տեղափոխման սկզբի) օրը, ժամը

Տեղափոխման ձևը և վայրը (հասցեն)

Ապրանքն ուղեկցողի (ստացողի) անունը, ազգանունը, լիազորագրի համարը (անձնագրի տվյալները)

Գնորդի (ստացողի) անվանումը և ՀՎՀՀ-ն

1

2

3

4

5

6

7

8

                     
                 
                     
                     
                       
                
                  
                 
                      

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները (սեփական արտադրության արտադրանք, ապրանք) առևտրական կետերի (խանութներ, կրպակներ (տաղավարներ), վրաններ, շարժական կետեր, շուկաների վաճառատեղեր և ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի իրականացման այլ վայրեր (կետեր)) միջոցով վաճառվող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով), ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների), ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` նաև տնտեսավարող սուբյեկտների) վրա:

2. Սույն կարգի առաջին կետում նշված իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռներեցները եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք (այսուհետև` գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

3. Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցման գիրքը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմին` կնքման և համարակալման համար: Կնքված և համարակալված գրանցման գիրքը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններում:

Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և գրքի հերթական համարը: Առևտրի իրականացման վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:

4. Առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) համար վարվում է առանձին գրանցման գիրք: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) ներսում անհրաժեշտության դեպքում, տնտեսավարող սուբյեկտի հայեցողությամբ գրանցման գրքեր կարող են վարվել ըստ բաժինների, սեկցիաների, դրա մասին կատարելով նշում գրանցման գրքի կազմի վրա:

5. Լրացված-ավարտված գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` մինչև այդ գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին նրանց պահանջի դեպքում:

Գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:

Նոր բացվող գրանցման գրքերում սույն կարգին համապատասխան գրանցման ենթակա են լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն ամբողջությամբ չիրացված (չվաճառված) արտադրանքը, ապրանքները (այսուհետ` ապրանք)` մնացորդի չափով:

 

II ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ քան մինչև ապրանքները ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

Տնտեսավարող սուբյեկտներն աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) պարտավոր են գրանցման գիրքը պահել առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրում (կետում):

7. Գրանցման գրքում հերթական համարով նշվում են ապրանքի ստացման ամսաթիվը, մուտքի փաստաթղթի տվյալները (համարը, ամսաթիվը և ընդհանուր գումարը), ապրանքի անվանումը, չափի միավորը, քանակը, միավորի վաճառքի գինը (փոփոխությունները):

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրանցումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:

8. Տնտեսավարող սուբյեկտները մինչև ապրանքի վաճառքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում և տեղադրում են գնապիտակներ:

9. Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների գների փոփոխման դեպքում լրացվում են գրանցման գրքի 9-11 սյունակները: Նույն ապրանքների գների երկրորդ փոփոխության դեպքում լրացվում են գրանցման գրքի 12-14 սյունակները: Ապրանքների գների երրորդ փոփոխության դեպքում գրանցման գրքում (ապրանքների (և դրանց գների) գրանցման մասին 1-ին,2-րդ և 5-8-րդ սյունակներում) լրացվում է նոր տող հերթական համարով, միաժամանակ փակագծում նշվում է այդ ապրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի հերթական համարը: Ընդ որում, 2-րդ սյունակում նշվում է նոր գնով վաճառքը սկսելու ամսաթիվը, 7-րդ սյունակում` ապրանքների մնացորդի քանակը, որը ենթակա է վաճառքի նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը` սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

10. Գրանցման գրքում գրանցված գներից տարբերվող վաճառքի այլ գների գրանցումը պարտադիր չէ, եթե համապատասխան կարգով հաշվառվող փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ և այլն) հիմնավորվում է ապրանքների այլ գներով իրացումը:

11. Աշխատանքային օրվա վերջում տնտեսավարող սուբյեկտների կողմից ամեն օրվա արդյունքներով գրանցման գրքերում կատարվում է փաստացի կանխիկ հասույթների գրանցում` գրանցման գրքի վերջին վեց էջում «Օրական հասույթների գրանցման (հաշվառում)» մեկ տարվա համար նախատեսված մասում, ըստ ամսաթվերի (ձևը կցվում է): Այդ մասը (վեց էջը) լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան կարող է տրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից կնքված «Օրական հասույթների գրանցման (հաշվառում)» մասի նոր էջեր հաջորդ մեկ տարվա համար: Հասույթների գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում մուտքագրվում են տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ` հաշվառելով դրամարկղային գրքերում, որոնք նույնպես սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պետք է կնքված և հաշվառված լինեն տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից:

12. Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կարող են սույն կարգի 11-րդ կետով սահմանված գրանցումները չկատարել:

 

III ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցումը ներառում է.

ա) գրանցման գրքի` ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 5-7-րդ սյունակների լրացումը (համապատասխան քանակի ըստ էության գրանցումը).

բ) սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը:

15. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գների գրանցումը ներառում է գրանցման գրքի ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 8-րդ սյունակի լրացումը (իսկ գների փոփոխության դեպքում` սույն կարգի 9-րդ կետի պահանջի կատարումը):

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ (գործունեության նկատմամբ) սահմանված կարգով իրականացնում են ստուգումներ և ուսումնասիրություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից որոշվող պարբերականությամբ:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Հունվար

Փետրվար

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Մարտ

Ապրիլ

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

          

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Մայիս

Հունիս

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Հուլիս

Օգոստոս

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Նոյեմբեր

Դեկտեմբեր

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

ապրանքների գրանցման մասի էջի ձև/

NN

Ապրանքների գրանցում

Վաճառքի գների գրանցում

Ապրանքի ստացման ամսաթիվը

Մուտքի փաստաթղթի`

Ապրանքի անվա-

նումը

Չափի միավորը

Քա-նակը

Միավորի վաճառքի գինը (դրամով)

I փոփոխություն

II փոփոխություն

համարը և ամսաթիվը

ընդհանուր գումարը (դրամով)

ամսա-

թիվը

մնա-

ցորդը

նոր գինը

ամսա-

թիվը

մնա-

ցորդը

նոր գինը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14