ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հոկտեմբերի 2014թ. |
N 672-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 255 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) և վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգում.
ա. 2-րդ կետից հանել «փոքրարժեք և» բառերը,
բ. 3-րդ կետում «հարկային մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած այլ պաշտոնատար անձի» բառերով,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-3.6-րդ կետեր.
«3.1 Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով և սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
3.2 Էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 3.1-ին կետում նշված հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ` նշելով
1) յուրաքանչյուր առաքման վայրի տվյալները (առաքման վայրի հասցեն, իսկ չհասցեավորված առաքման վայրի դեպքում` համապատասխան առաքման վայրի անվանումը).
2) յուրաքանչյուր առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը):
Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում նոր առաքման վայրերի կամ նոր առաքման կետերի համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:
3.3 Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում հայտում նշված` բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի համար էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:
3.4 Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար սույն կարգին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը և ապրանքները հաշվառված (գրանցված) են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
3.5 էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում դադարեցման հայտ` լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առաքման վայրերի կամ առաքման կետերի տվյալները, դադարեցման ամսաթիվը:
3.6 Դադարեցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար համապատասխան էլեկտրոնային գրքերում գրանցված փաստաթղթերը չեն համարվում օրենքին համապատասխան կատարված գրանցումներ:».
դ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-4.4-րդ կետեր.
«4.1 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը:
4.2 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց հետո անմիջապես:
4.3 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:
4.4 Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ հարկային հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:».
ե. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1–ին կետ.
«10.1 Սույն բաժնում սահմանված` առաքվող, տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցմանը ներկայացվող պահանջները պարտադիր են նաև այն տնտեսավարող սուբյեկտների համար, ովքեր «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:».
2) որոշման 2-րդ կետով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)» կարգում.
ա. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-4.6-րդ կետեր.
«4.1 Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով և սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
4.2 Էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 4.1-ին կետում նշված հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ` նշելով առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) տվյալները (առևտրի վայրի հասցեն, իսկ չհասցեավորված վայրի դեպքում` համապատասխան վայրի անվանումը):
Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման նոր վայրերի (կետերի) համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:
4.3 Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում հայտում նշված` առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման բոլոր վայրերի (կետերի) էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:
4.4 Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար սույն կարգին համապատասխան ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները (գրանցված) հաշվառված են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
4.5 էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում դադարեցման հայտ` լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) տվյալները, դադարեցման ամսաթիվը:
4.6 Դադարեցման հայտով ներկայացված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար համապատասխան էլեկտրոնային գրքերում գրանցված փաստաթղթերը չեն համարվում օրենքին համապատասխան կատարված գրանցումներ:».
բ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-5.4-րդ կետեր.
«5.1 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը:
5.2 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց անմիջապես:
5.3 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:
5.4 Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ հարկային հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:».
գ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1–ին կետ.
«12.1 Սույն բաժնում սահմանված` վաճառվող ապրանքների և դրանց գների գրանցմանը ներկայացվող պահանջները պարտադիր են նաև այն տնտեսավարող սուբյեկտների համար, ովքեր «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |