Համարը 
N 478
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''29'' նոյեմբերի 2004թ.

N 478

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) և վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» թիվ 255 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա/ որոշման 3-րդ կետում «հարկային պետական վարչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով,

հանել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և բարեփոխումների նախարարի» բառերը.

բ/ որոշման 4-րդ կետում «պետական վարչությունը» բառերը փոխարինել «մարմինը» բառով:

2. Որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգ»-ի՝

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ՝ առաքող) կամ տեղափոխող կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված՝ առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) վրա:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:».

2-րդ կետի՝

առաջին պարբերությունում՝

«իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները» բառով, իսկ «ձեռներեցները» բառը՝ «ձեռնարկատերերը» բառով,

«, ինչպես նաև ապրանքների» բառերը փոխարինել «(ապրանքների)» բառով.

երկրորդ պարբերությունում՝

«(նույն տարածքում)» բառերը փոխարինել «(նույն հասցեի տարածքում)» բառերով,

«տեխնիկայի տեղափոխումը» բառերից հետո լրացնել «, տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը» բառերով.

3-րդ կետի՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձև 1-ի)՝ առաքումների գրանցման գրքի կնքման ու համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է առաքումների գրանցման գիրքը:

Տրանսպորտային միջոցներով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների առաքումների գրանցման գրքերը կնքվում և համարակալվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով՝ հարկային մարմնի ղեկավարի գրավոր թույլտվության հիման վրա:

Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում:»,

երկրորդ պարբերությունում «(կետի)» բառը փոխարինել «(կետի, այդ թվում՝ նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա)» բառերով.

4-րդ կետում՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մինչև առաքումների գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է հարկային մարմին ներկայացնել նոր առաքումների գրանցման գիրք՝ կնքման և համարակալման: Նոր առաքումների գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված՝ լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:».

5-րդ կետի՝

երրորդ պարբերությունից հանել «առևտրական կետերում սահմանված կարգով գրանցված և տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ վաճառքի կետ (այդ թվում՝ ոչ հիմնական) առաքվող, ինչպես նաև» բառերը,

չորրորդ պարբերությունում՝

հանել առաջին նախադասությունը,

երկրորդ նախադասությունից հանել «ինչպես գնորդին (սպառողին) առաքվող (որևէ ձևով օտարվող) ապրանքը, այնպես էլ» և «(այդ թվում մաքսային)» բառերը, իսկ պարբերությունը վերջին՝ «ապրանքը (պատրաստի արտադրանքը)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը» բառերով.

11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող՝ տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր, որոնք պետք է լրացված լինեն սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)՝ մաքսային համապատասխան փաստաթղթեր (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր):».

14-րդ կետում՝

«ա» ենթակետը «1-4-րդ» բառերից հետո լրացնել «և-8-րդ» բառերով,

«բ» ենթակետը «սույն կարգի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի և» բառերով.

15-րդ կետում՝

«ա» ենթակետը «գրանցման» գրքի բառերից հետո լրացնել «1-3-րդ,» բառերով,

«բ» ենթակետում «ձեռներեցի» բառը փոխարինել «ձեռնարկատիրոջ» բառով.

16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան»:

3. Որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգ»-ի

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում օտարերկրյա կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա».

2-րդ կետում` «իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները», իսկ «ձեռներեց» բառը` «ձեռնարկատեր» բառով.

3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձև 2-ի)` գրանցման գրքի կնքման և համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է գրանցման գիրքը:

Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում».

4-րդ կետում`

առաջին «(կետի)» բառը փոխարինել «(կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով գրանցման գրքի կազմի վրա)» բառերով,

հանել երկրորդ նախադասությունը.

5-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն չիրացված (չվաճառված) արտադրանքի, ապրանքների մնացորդը շարունակվում է հաշվառվել լրացված-ավարտված գրքում` մինչև իրացումը (վաճառքը)` բացառությամբ գնային փոփոխությամբ պայմանավորված նոր տողից գրանցման դեպքերի:

Մինչև գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է նոր գրանցման գիրք ներկայացնել հարկային մարմին` կնքման և համարակալման: Նոր գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:».

14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ/ գրանցման գրքի օրական հասույթների գրանցման մասի լրացումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ:».

16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:».

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Ձև 1

ԼՂՀ ԿԱ ՀՊԾ _____________________ տեսչության պետ

______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ

 

Խնդրում եմ

__________________________________________________________________________________

  (ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել)

__________________________________________________________________________________

(հասցեն)

 

հասցեով կնքել և համարակալել հասույթի գրանցման գիրքը:

Նշված հասցեով նախկինում հասույթի գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):

Կից ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:

 

 

Կազմակերպության ղեկավար

(անհատ ձեռնարկատեր)

 

 

_________________________

   

(ստորագրությունը)

   

_________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

___ _______________ 200 թ.

   

 

 

Ձև 2

ԼՂՀ ԿԱ ՀՊԾ _____________________ տեսչության պետ

______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՍՈՒՅԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ

 

Խնդրում եմ

_______________________________________________________________________________

(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել)

_______________________________________________________________________________

(հասցեն)

 

հասցեով կնքել և համարակալել հասույթի գրանցման գիրքը:

Նշված հասցեով նախկինում հասույթի գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):

Կից ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:

 

 

Կազմակերպության ղեկավար

(անհատ ձեռնարկատեր)

 

 

_________________________

   

(ստորագրությունը)

   

_________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

___ _______________ 200 թ.

   

 

             Կ.Տ